Շեքսպիրի հեղինակության հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Эдуард де Вер, 17-й граф ОксфордБэкон, ФрэнсисШекспир, УильямМарло, КристоферУильям Стэнли, 6-й граф Дерби
Օքսֆորդ, Բեկոն, Դերբի և Մարլո (վերևի ձախ անկյունից ժամացույցի սլաքի ուղղությամբ, կենտրոնում Շեքսպիրն է)

Շեքսպիր հեղինակության հարց (անգլ.՝ Shakespeare authorship question) կամ Շեքսպիրյան հարց, Ուիլյամ Շեքսպիրին վերգրվող ստեղծագործությունների հեղինակության խնդիրն է։ Անունը ծագել է Հոմերոսյան հարցի համանմանությամբ։ Կենսագրական վավերագրերի սակավությունը, հակասականությունն ու սրանց անհամապատասխանությունը Շեքսպիրի մեծությանը առիթ են տվել Շեքսպիրի ստեղծագործությունների հեղինակ համարելու դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոյին, փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնին, ազնվականներ Դերբիին, Օքսֆորդին, Ռյութլանդին և այլոց։

Շեքսպիրի կյանքի, ինչպես նաև Ելիզավետա I-ի իշխանության շրջանի այլ դրամատուրգների կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Ժամանակակիցները չէին հետաքրքրվում նրանց անձնական կյանքով։ Այսպես կոչված «հակաստրատֆորդիստների» տեսակետ գոյություն ունի, որը մերժում է աղբյուրներից հայտնի դերասան և դրամատուրգ ծնունդով Ստրադֆորդից Շեքսպիրի հեղինակությունը և գտնում է, որ «Ուիլյամ Շեքսպիր»-ը գրական կեղծանուն է, որի տակ թաքնված են մեկ կամ մի քանի հոգի (հավանաբար իրական Ստրադֆորդցի Ուիլյամ Շեքսպիրի իմացությամբ)։ Հաշվի առնելով, որ շեքսպիրյան ստեղծագործությունները իր ժամանակակիցների մի մասի կարծիքով պատկանել են ստրադֆորդցի Ուիլյամ Շեքսպիրին, ապա երկու տեսակետներն էլ դավադրության տեսություն են պարունակում։

Ավանդական ռեսակետի աներկմիտ մերժումը հայտնի է 1848 թվականից (Ջոզեֆ Քոլման Հարթ), ճնայած, որոշ հեղինակներ տեսնում են ակնարկներ շեքսպիրյան հարցին ավելի վաղ՝ 18-րդ դարի գրականության մեջ։ Դրա հետ մեկտեղ «հակաստրատֆորդիստներ»-ի մոտ չկա միասնական կարծիք, թե ո՞վ է շեքսպիրյան ստեղծագործությունների իրական հեղինակը։ Ներկա պահին առաջարկվող թեկնածուների թիվը մոտավորապես ութսուն է։ Аргумент «Հակաստրատֆորդիստներ»-ի շեքսպիրյան հարցի տեսակետը ակադեմիական գիտնականների կողմից մերժվում է, որպես գիտական հետազոտության ստանդարտներին հակասող[1], բայց մեծ տարածում է ստացել և խթանել է շեքսպիրագիտությունը։

Հակաստրատֆորդիստների փաստարկները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հակաստրատֆորդիստներ»-ը հաճախ օգտագործում են այն փաստը, որ Շեքսպիրի կյանքի մասին շատ քիչ է հայտնի[2]։ Փաստերի բացակայությունը հաճախ ընդունվում է, կառավարական պաշտոնյաների կողմից պատմական գրությունները ոչնչացնելու միջոցով, Շեքսպիրի ով լինելու կոծկում[3]։ Օրինակ՝ Ստրատֆորդի դպրոց հաճախելու գրության բացակայությունը համարվում է Շեքսպիրի դպրոցում չսովորելու փաստի կոծկում[4]։

Շեքսպիրի շրջապատը[խմբագրել | խմբագրել կոդը]

A two-story house with wattle and daub walls, a timber frame, and a steeply pitched roof.
Շեքսպիրի տունը, համարվում է նրա ծննդյան վայրը

Շեքսպիրը ծնվել, դաստիարակվել և մահացել է Էյվոնի Ստրատֆորդում, որտեղ և շարունակել է զբաղվել տնտեսությամբ նաև իր լոնդոնյան գործունեության տարիներին։ Ստանդֆորդը Լոնդոնից 160կմ էր հեռու, բնակչությունը 1500 մարդ էր, որոնք հիմնականում զբաղվում էին ոչխարի մորթով և անասունի, բրդի առևտրով և կաշվի մշակմամբ։ Հակաստրատֆորդիստները քաղաքն ներկայացնում են հետամնաց և մշակույթից հեռու վայր, որտեղ հանճարի դաստիարակության համար պայմաններ չկային և պնդում են, որ Շեքսպիրը անկիրթ և անգրագետ մարդ էր[5][6][7][8][9]։

Ուիլյամ Շեքսպիրի հայրը՝ Ջոն Շեքսպիրը ձեռնոցագործ էր և քաղաքային խորհրդի անդամ։ Նրա կինը Մերի Շեքսպիրը տեղական ջենթրիի աղջիկն էր; Երկուսն էլ իրենց ամուսնական պայմանագրի տակ ստորագրության փոխարեն խաչ էին դրել և այլ ստորագրության տարբերակ նրանցից չի մնացել[10]։ Այս փաստը հաճախ օգտագործվում է ապացուցելու համար, որ Շեքսպիրը մեծացել է անգրագետ ընտանիքում։ Շեքսպիրի երկու դուստրերի գրագիտության ապացույց էլ չկա, բացառությամբ Սյուզաննա Հոլի ստորագրության, որը ըստ ուսումնասիրողների ավելի շուտ «նկարչություն» է, քան վստահ ձեռքով գրված։ Շեքսպիրի մյուս դուստրը՝ Ջուդիթ Թուինը փաստաթղթերի տակ խաչէր է դրել[11]։

Հակաստրատֆորդիստները կարծում են, որ Շեքսպիրի շրջապատը անհամատեղելի է իր ստեղծագործությունների հետ։ Հեղինակը իր գործերում ցույց է տալիս Անգլիայի և այլ երկրների քաղաքականության և մշակույթի խոր իմացություն։ Գործերից երևում է, որ Շեքսպիրը լավ ծանոթ է ազնվական սպորտի այնպիսի տեսակների, ինչպիսին են որսը, բազեի որսը, թենիսը և գնդակախաղը[12][2]։ Ոմանք կարծում են, որ իր ստեղծագործություններում Շեքսպիրը իր ատելությունն է արտահայտում անկիրթ, հասարակ մարսկանց նկատմամբ, նրանց ծաղրի առարկա է դարձնում[13]։

Կրթություն և գրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստադֆորդի Շեքսպիրի այսօր հայտնի ստորագրությունները

Հակաստրատֆորդիստները հաճախ փաստարկ են ներկայացնում, որ չկա Շեքսպիրի կրթությունը հաստատող փաստաթուղթ։ Ստադֆորդում Էդուարդ VI-ի 1553 թվականին բացած նոր թագավորական դպրոցը Շեքսպիրի տնից 800 մետր էր հեռու[14]։ Անգլիայի այդ ժամանակվա գրագիտության դպրոցներում սովորեցնում էին թագավորի կողմից հաստատված լատիներեն տեքստերով։ Աշակերտները անվճար ստանում էին գիտելիք լատիներենից, քերականությունից, հնեագիտությունից և հռետորական արվեստից[15][16][17][18]։ Դպրոցի տնօրենն ու դաստիարակները Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ էին[19][20][21]։ Այդ շրջանի աշակերտների ցուցակները չեն պահպանվել, և ոչ մի համադասարանցու կամ ուսուցչի հիշողություն չկա։ Սա առիթ է տալիս հակաստրատֆորդիստներին պնդել, որ Շեքսպիրը անգրագետ էր[22]։

Հակաստրատֆորդիստները նաև հարց են բարձրացնում, թե լավ կրթություն չստացած և դաստիարակված ոչ կրթված ընտանիքում մեծանալով, ինչպես է ձեռք բերել ընդարձակ և հարուստ բառապաշար։ Նրա պիեսների հեղինակային բառապաշարը տարբեր հաշվարկներով 17500-29000 բառ է[23]։ Շեքսպիրի ստորագրությունը իր ստեղծագործությունների, վրա չի պահպանվել[24]։ Միայն վեց ստորագրություն է պահպանվել փաստաթղթերի վրա։ Հակաստրատֆորդիստները այդ ստորագրությունները «խզմզոց» են անվանում, որը ևս մեկ անգամ հաստատում է Շեքսպիրի կիսագրագետ լինելը[25]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Book cover with Shakespeare’s name spelled Shake hyphen speare.
1609 թվականին տիտղոսաթերթի վրա Շեքսպիրի անունը գրված է ենթամնայով

Տարբեր ժամանակների տարբեր հրատարակության տիտղոսաթերթերի վրա Շեքսպիրի անունը տարբեր է գրված։ Նրա անունը տարբեր է գրված թե գրական, թե պաշտոնական փաստաթղթերում, հատկապես տարբեր է ձեռագրերում[26]։ Սա հաճախ օգտագործվում է ապացուցելու, որ Շեքսպիր ստեղծագործությունների հեղինակի անունը չէ, այլ միայն կեղծանուն, որը օգտագործել է իսկական հեղինակը[27]։

Հաճախ են անվան ենթամնայով օգտագործման փաստերը՝ «Shake-speare» или «Shak-spear» (փաստացի «Նիզակ ճոճող»)։ Հակաստրատֆորդիստների մեծ մասը սա օգտագործում է անվան կեղծանուն լինելու փաստարկ[28], պնդելով, որ գրառման այս ձևը հաճախ է օգտագործվել թատերական հնարովի կերպարների և գրական կեղծանունների համար[29]։

Իսկական հեղինակի կեղծանվան տակ հանդես գալու պատճառը հաճախ ենթադրյալ հեղինակի սոցիալական դիրքն էր։ Ազնվականները, ինչպես Օքսֆորդն ու Դերբին կեղծանուն էին օգտագործում, քանի որ այդ ժամանակ պալատականներին հարիր չէր զբաղվել գրականությամբ[30][31][32]։ Եթե ենթադրյալ հեղինակը բարձր դասին չէր պատկանում, ապա ենթադրվում է, որ գրել է կեղծնունով, իշխանության հետապնդումներից խուսափելու համար։ Հնարավոր է, որ Բեկոնը հանրապետական կարգերին անցնելու կոչերի ու պատասխանատվությունից խուսափելու համար, իսկ Մարլոն, որ բանտից կամ մահապատժից խուսափելու համար ձևական մահացել էր ու չէր ուզում բացահայտվել[33]։

Փաստագրական նյութերի բացակայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Extract from a book.
Բեն Ջոնսոնի բանաստեղծությունը On Poet-Ape («Բանաստեղծ կապիկին» 1616), որոշ հակաստրատֆորդիստներ գտնում են որ սա ուղղված է Շեքսպիրին

Հակաստրատֆորդիստներն ասում են, որ Շեքսպիրի գրող լինելը փաստող թուղթ չկա[34], և հակառակը ապացուցում են, որ նա եղել է առևտրական, ներդրում է ունեցել անշարժ գույքի մեջ։ Ցանկացած համբավ, որ ունեցել է Լոնդոնի թատերական շրջաններում, կապված է թատերական արժեթղթերի վաճառքի հետ։ Նրանք նաև պնդում են, որ գրական գործունեության ցանկացած վկայություն հատուկ է կեղծած, որ պաշտպանի իրական հեղինակի անունը[35]։

Հեղինակության մասին բոլոր այլընտրանքային տեսությունները հերքում են Ելիզավետա I-ի և Հակոբ I-ի հղումները Շեքսպիրին որպես դրամատուրգ, բացի այդ գտնում են անճշտություններ և ծածկագրեր։ Նրանք Շեքսպիրին նույնացնում են գրագողի, «Բանաստեղծ կապիկի» Բեն Ջոնսոնի համանուն բանաստեղծությունից և քնարերգության սիրահար հիմար Գուլիոյին «Վերադարձ դեպի Պառնաս» պիեսից (բեմադրվել է մոտավորապես 1601 թ․)։ Իբր թե նման գործող անձինք ակնարկում են, որ Լոնդոնի թատերական աշխարհը տեղյակ էր, որ Շեքսպիրի անվան տակ ուրիշն է գրել, բայց ոչ երբեք Ստրադֆորտի բնակիչը[36]։

Շեքսպիրի մահվան հանգամանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին Ստրատֆորդում։ Բավականին մեծ կարողություն բաժանող կտակ է թողել։ Կտակը բավականին մանրամասն ու ծավալուն փաստաթուղթ է, սակայն այնտեղ հիշատակում չկա գրքերի, թղթերի, պոեմների և պիեսների մասին։ Շեքսպիրի մահվան պահին 18 պիես հրատարակված չէին, բայց նրանց մասին էլ կտակում խոսք չկա[37]։ Կտակում թատրոնը միայն հիշատակվում է գործընկեր-դերասաններին գումար կտակելու առիթով, որ նրանք կարողանան սգո մատանիներ գնել, բայց այս կետը մտցվել է կտակի մեջ այն ստորագրելուց հետո։ Ինչը դնում է կասկածի տակ տվյալ կետի իսկությունը[38]։

1656 թվականին ստեղծված Շեքսպիրի հուշարձանի նկարը, ներկա վիճակը, և 1748 թվականի վիճակը՝ մինչև վերականգնումը։

Շեքսպիրի մահվան առթիվ հրապարակային սուգ չի հայտարարվել, չկան հանգուցյալին ձոնած բանաստեղծություններ, առաջին նման բանաստեղծությունը հրապարակվել է մահվանից միայն 7 տարի անց[39]։

Օքսֆորդի հեղինակության տեսության կողմնակիցները գտնում են, որ «մեր անմահ բանաստեղծ» եզրը (անգլ.՝ our ever-living Poet) (մականուն, որով սովորաբար դիմում էին մահացած բանաստեղծին, ընգծելով, որ իր ստեղծագործություններով իրեն անմահություն է ապահովել), որն օգտագործվել է 1609 թվականին հրատարակված Շեքսպիրի սոնետներին նվիրված ձոնվածքում, ցույց էր տալիս, որ իսկական հեղինակը այդ պահին արդեն մահացած էր։ Օքսֆորդը մահացել էր հինգ տարի առաջ՝ 1604 թվականին[40][41]։

Շեքսպիրի հուշարձանը կիսանդրի է ձեռքին փետուր, ներքևում բանաստեղծական ընդունակությունները գովաբանող դամբանագիր։ Հուշարձանի ամենաառաջին պատկերը տպագրել է Ուիլիամ Դագդեյլը 1656 թվականին «Ուորքշիրի հնությունները» գրքում և այդ պատկերը տարբերվում է այսօրվա հուշարձանից։ Հեղինակային հարցը հետապնդող որոշ մասնագետներ պնդում են, որ հին տարբերակի նկարում տղամարդու ձեռքում եղել է ցորենով կամ բրդով լի պարկ և փետուրը հետո են ավելացրել, որ թաքցնեն անձի ով լինելը[42][43]։ Այս խնդրի չարաշահմանը վերջ տալու համար 1924 թվականին Մարիոն Շպիլմանը հրատարակեց հուշարձանի տեսքը մինչ 1748 թվականի վերականգնումը, որը շատ նման է այսօրվա տարբերակին[44]։ Հրապարակումնը ցանկալի արդյունք չտվեց և 2005 թվականին Օքսֆորդի հեղինակության տեսության կողմնակից Ռիչարդ Քենեդին եզրակացություն արեց որ հուշարձանը նվիրված է եղել Ջոն Շեքսպիրին՝ գրողի հորը, որը ըստ տեղեկությունների բրդի հաջողակ առևտրական էր[45]։

Փաստարկներ հօգուտ Շեքսպիրի հեղինակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական գիտական հանրության համարյա բոլոր անդամները վստահ են, որ պիեսների հեղինակը «Շեքսպիր»-ը և Ուիլիամ Շեքսպիրը, որ 1564 թվականին ծնվել ու 1616 թվականին մահացել է Ստրադֆորդում, նույն մարդն են։ Նա դառել է դերասան և «Ծառաներ» (ավելի ուշ՝ Թագավորի ծառաները) թատերախմբի համատերը, որը Գլոբուս թատրոնի և Շեքսպիրի պիեսները բեմադրելու իրավունքի տերն էր 1594-1642 թվականներին[46]։ 1596 թվականին հոր զինանշան ստանալու իրավունքից հետո Շեքսպիրը կարող էր պատվավոր ջենթլմեն համարվել[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kathman, David (2003), «The Question of Authorship», in Wells, Stanley; Orlin, Lena C., Shakespeare: an Oxford Guide, Oxford University Press, pp. 620—32, ISBN 978-0-19-924522-2
  2. 2,0 2,1 Crinkley, 1985, էջ 517
  3. Matus, 1994, էջ 47
  4. Matus, 1994, էջ 32
  5. Schoenbaum, 1991, էջ 6
  6. Wells, 2003, էջ 28
  7. Kathman, 2003, էջ 625
  8. Shapiro, 2010, էջեր 116—117 (103)
  9. Bevington, 2005, էջ 9
  10. Wells, 2001, էջ 122
  11. Schoenbaum, 1987, էջ 295
  12. Price, 2001, էջեր 213—217, 262
  13. Bethell, 1991, էջ 56
  14. Baldwin, 1944, էջ 464
  15. Baldwin, 1944, էջեր 164—184
  16. Cressy, 1975, էջեր 28—29
  17. Thompson, 1958, էջ 24
  18. Quennell, 1963, էջ 18
  19. Honan, 2000, էջեր 49—51
  20. Halliday, 1962, էջեր 41—49
  21. Rowse, 1963, էջեր 36—44
  22. Bethell, 1991, էջ 48
  23. Nevalainen, 1999, էջ 336
  24. Schoenbaum, 1981, էջ 93
  25. Nelson, 2004, էջ 164
  26. Kathman (1)
  27. Barrell, 1940, էջ 6
  28. Shapiro, 2010, էջ 255 (225)
  29. Price, 2001, էջեր 59—62
  30. Saunders, 1951, էջեր 139–64
  31. May, 1980, էջ 11
  32. May, 2007, էջ 61
  33. Schoenbaum, 1991, էջեր 393, 446
  34. Matus, 1994, էջ 26
  35. Shapiro, 2010, էջեր 116—117
  36. McCrea, 2005, էջեր 21, 170—171, 217
  37. Луков Вл. А. (2012). «Завещание У. Шекспира». Электронная энциклопедия «Мир Шекспира». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. (ռուս.)
  38. Price, 2001, էջեր 146—148
  39. Matus, 1994, էջեր 166, 266—267
  40. Bate, 1998, էջ 63
  41. Price, 2001, էջ 145
  42. Price, 2001, էջ 157
  43. Matus, 1991, էջ 201
  44. Spielmann, 1924, էջեր 23–4
  45. Vickers, 2006, էջ 17
  46. Bate, 1998, էջ 20
  47. Montague, 1963, էջեր 123—124

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]