Շերտավարագույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր տեսակի շերտավարագույրներ

Շերտավարագույր, զուգահեռ դասավորված փայտե, մետաղե կամ պլաստմասսե թիթեղներից բաղկացած վարագույր։ Շերտավարագույրը լինում է շրջանակին անշարժ ամրացված թիթեղներով (փակոցափեղկեր) և առանց շրջանակի՝ քուղով կամ տրեզով ամրացված թիթեղներով։ Շերտավարագույր օգտագործում են լույսի հոսքը կարգավորելու, արևի ճառագայթներից, անձրևից և փոշուց պաշտպանվելու համար։

Օդափոխման անցքերի շերտավարագույրը (օրինակ՝ խոհանոցում կամ սանհանգույցում) ծառայում է օդափոխությունը կարգավորելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։