Շերլոկ Հոլմսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերլոկ Հոլմսի թանգարան
Տեսակթանգարան և գրականության թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎեստմինստեր
ՎայրԲեյքեր սթրիթ
Հասցե221b, Բեյքեր սթրիթ, Լոնդոն, ՄԹ
Հիմնադրվել է1990
Կայքsherlock-holmes.co.uk
Քարտեզ
Քարտեզ

Շերլոկ Հոլմսի թանգարան (անգլ.՝ The Sherlock Holmes Museum), սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական կերպարի՝ լեգենդար հետախույզ Շերլոկ Հոլմսի տուն-թանգարանը Լոնդոնում։

Համաձայն Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության՝ Շերլոկ Հոլմսը և նրա ընկեր դոկտոր Վաթսոնը 1881-ից 1904 թվականների ընթացքում ապրում էին Բեյքեր սթրիթ 221b հասցեում (221b, Baker street)[1][2]։ Գրքի գրման ժամանակ նման հասցե Լոնդոնում գոյություն չուներ։ Հետագայում Բեյքեր սթրիթի դեպի հյուսիս ընդլայնման արդյունքում (այնտեղ, որտեղ 19-րդ դարի վերջին գտնվում էր Upper Baker Street (Վերին բեյքեր սթրիթ) փողոցը) պարզվեց, որ այդ համարը հայտնվել է Abbey National շինարարական ընկերության կառուցմանը հանձնարարված համար 215-229 տների ցանկում։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ Abbey National ընկերությունը ստիպված ուներ հատուկ քարտուղարություն՝ նամակներին պատասխանելու և այլ թղթակցությունների վարման համար, որոնք մշտապես գալիս էին Բեյքեր սթրիթ 221b հասցեին Շերլոկ Հոլմսի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրել է հայազգի Գրեյս Այդինյանցը[3]։ 1990 թվականին նա վաճառել է իր տունը և գումարի մեծ մասը ներդրել թանգարանը հիմնելու համար։ Նա նույնիսկ դատարանով իրավունք է ստացել շենքի վրա դնելու վեպից հայտնի 221B Baker Street հասցեն, չնայած այն հանգամանքին, որ շենքը նախկինում ուներ 239 Baker Street հասցեն[4]:

Տների համարակալումը Բեյքեր սթրիթ փողոցում 1890 և 2010 թ.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thomas Bruce Wheeler (2003). Finding Sherlock's London: Travel Guide to Over 200 Sites in London. iUniverse. ISBN 0-595-28114-1.
  2. «Sherlock Holmes 101». Washington Post. 2004 թ․ հունվարի 11.
  3. Tonkin, Sam (2015 թ․ դեկտեմբերի 1). «Founder of Sherlock Holmes museum dies amid 'poisonous' family feud». Mail Online. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Grace Aidiniantz». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Հոլմսի թանգարան» հոդվածին։