Շաքիլ Օ'Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքիլ Օ'Նիլ
Shaquille O'Neal in 2011 (cropped).jpg
Դիրքը Կենտրոնական
Համար 32, 34, 33, 36
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1972 (1972-03-06) (42 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ
Հասակ 2,16 մ
Քաշ 147 կգ
համալսարան Լուիզիանայի նահանգային համալսարան (1989–1992)
Դրաֆթի տարի 1992 / ռաունդը` 1, ընտր.` 1
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (1992–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1996–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2004–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2008–2009)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս (2009–2010)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2010–2011)
Կարիերայի ցուցանիշներ 28 596 միավոր (23,7 մ/խ),
13 099 անդրադարձ (10,9 ա/խ),
2 732 բլոկ (2.3 բ/խ)

Շաքիլ Ռաշոն Օ'Նիլ (անգլ.՝ Shaquille Rashaun O'Neal, ծնվ.` մարտի 6, 1972թ.), առավել հայտնի Շաք (Shaq) մականվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, նախկին ռեփեր, կինոդերասան։ Կշռելով 147 կգ և ունենալով 216 սմ հասակ` Օ'Նիլը համարվել է NBA-ի ամենածանրքաշային բասկետբոլիստներից մեկը։ 19 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Օ'Նիլը կարողացել է ճշգրտորեն օգտագործել իր չափերը՝ ուժային պայքարներում։

Պրոֆեսիոնալ կարիերան[խմբագրել]

Լուիզիանայի նահանգային համալսարանի կարիերայից հետո Օ'Նիլը մուտք է գործում NBA-ի 1992 թվականի դրաֆթ` ընտրվելով «Օռլանդո Մեջիքի» կողմից` 1-ին ընտրության իրավունքով։ Օ'Նիլը շատ արագ կերպով դառնում է լիգայի լավագույն կենտրոնականներց մեկը։ 1992-93 մրցաշրջանում հաղթում է «Տարվա նորեկ» (Rookie of the Year) մրցանակը։ Այնուհետև իր թիմին հասցնում է 1995 թվականի փլեյ-օֆֆ։ «Մեջիքում» 4 տարի հանդես գալուց հետո Օ'Նիլը տեղափոխվում է «Լոս Անջելես Լեյքերս», որի կազմում ունենում է հաջողված կարիերա՝ հաջորդաբար հաղթելով NBA-ի գավաթը 2000, 2001 և 2002 թվականներին (ամեն անգամ ստանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչումը)։ Այնուհետև իր և Կոբի Բրայանտի միջև առաջացած որոշակի տարաձայնությունների պատճառով Օ'Նիլը 2004թ.-ին տեղափոխվում է «Մայամի Հիթ»։ «Հիթի» կազմում Օ'Նիլը 2006թ.-ին հաղթում է իր թվով չորրորդ NBA-ի գավաթը։ 2007-2008 մրցաշարի միջնամասում Օ'Նիլը տեղափոխվում է «Ֆինիքս Սանս»։ Մրցաշրջանից ավարտից հետո նոր պայմանագիր կնքում է Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդ Կավալիերսի» հետ։ 2010–2011 մրցաշրջանն անցկացնելով «Բոստոն Սելտիքսի» կազմում՝ Օ'Նիլը վերջնականապես անցնում է թոշակի։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Շաքիլ Օ'Նիլի արձանը Լուիզիանայի նահանգային համալսարանում

Արտաքին հղումներ[խմբագրել]