Շարունակականության սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարունակականության սկզբունք (ֆր.՝ principe de continuité)` բնափիլիսոփայության սկզբունքն է, համաձայն որի բնության մեձ փոփոխությունները կատարվում են աստիճանաբար։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակականության գաղափարը գալիս է դեռևս Արիստոտելի ժամանակներից[1]։ Գործածել է նաև Իսահակ Նյուտոնը։ Գաղափարն իրենց աշխատանքներում կիրառել են նաև Կարլ Լինեյը և Չարլզ Դարվինը։ Շարունակականության սկզբունքն իր աշխատություններում վիճարկել է Հեգելը, ապա նաև դա արվել է քվանտային ֆիզիկայում[2]

Natura non facit saltus[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սկզբունքը բնորոշող լատիներեն "Natura non facit saltus" («Բնությունը ցատկեր չի անում») արտահայտությունն առաջին անգամ գործածել է Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե'ս նաև`[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scienceblogs.com Արխիվացված 2012-02-02 Wayback Machine, "Nature makes no leaps..." հոդված
  2. Ջոն ֆոն Նոյմանն իր «Մաթեմատիկայի և քվանտային մեխանիկայի սկզբունքներ»-ում նշում է, որ
    ...շարունակականության natura non facit saltus սկզբունքի առկայությունը [...] հիմնականում պատրանք է