Շարլ Պերրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Շարլ Պերրո
Charles Perrault

250px
Դիմանկարը՝ Ֆիլիպ Լալեմանդի (1665 թ.)

Ծնվել է 1628
Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Մահացել է 1703
Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Գրական անուն Շառլ Պեռո
Լեզու ֆրանսերեն
Ազգություն ֆրանսիացի
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Գրական ոճեր հեքիաթ
Ուշագրավ աշխատանք(ներ) «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին»
Վիքիպահեստ Շարլ Պերրո

Շարլ Պերրո (1628-1703), ֆրանսիացի գրող, բազմաթիվ հանրաճանաչ հեքիաթների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ էին։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ էր, մյուսը՝ գիտնական, իսկ ինքը՝ արքունական շինությունների ճարտարապետն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Այդ տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալված անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պերրոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա, ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։ Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։ Պերրոն հայր դարձավ, երբ արդեն բավականին տարիք ուներ։ Իսկ մինչ այդ նա երկար տարիներ խորհրդածում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։ Եվ, ըստ նրա, անհրաժեշտ է մաքուր պահել երեխաների մանկությունը, հեռու կյանքի վեր ու վար ճանապարհներից, ստից ու կեղծիքից։ Պետք է պահպանել երեխաների մանկությունը և, նրանց նրբորեն նախապատրաստել սեփական հասունության հետ հանդիպմանը։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

1697 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց հեքիաթների ժողովածուն, Շարլ Պերրոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին՝ 17։ Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն էր, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ , գրվել է նրա որդու անունը՝ Պիեռ դ' Արմանկուր։ Ի՞նչն է դրդել Պերրոյին անելու այդ։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին, միասին էին գտնում նրանց փրկության ճանապարհն ու միասին էլ կործանում չար ու եսասեր հերոսներին։ Եթե այդպես է, ուրեմն հեքիաթներն ստեղծվել են ծերունի հոր իմաստուն մտքով և երեխայի պարզամտությամբ։ Եվ, որովհետև, հեքիաթները գրվել են սագի փետուրով, հայր ու որդի ժողովածուն վերնագրել են «Իմ սագ մայրիկի հեքիաթները»։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից՝ «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը» և այլն։ Նրանց սյուժեները վերցված են ժողովրդական ստեղծագործություններից։

Հեքիաթներն ունեն բարոյա-խրատական միտում և գրեթե բոլորը վերջանում են այդպիսի միտք ունեցող չափածո խոսքերով։ Նա հաճախ հեքիաթներում համարձակորեն հրաժարվում է թագավորների ու թագաժառանգների առջև խոնարհվելուց, նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար։ Պերրոյի հերոսները ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ։

Պերրոն համոզված է, որ ողբերգական րոպեներն անհրաժեշտ են երեխաների դաստիարակության համար։ Որքա՜ն մեծ ապրումներ են ունենում երեխաները Կարմիր գլխարկի, Մոխրոտի կամ մյուսների համար։ Դրանք էլ հենց կարելի է համարել մանկական տառապանքներ։ Իսկ, երբ մտաբերում ենք Դոստոևսկու այն խոսքը, որ տառապանքը մարդկության կյանքում ամենագլխավոր օրենքն է, ապա Շարլ Պերրոն համարվում է հմուտ դաստիարակ ու մանկան հոգեբան։

Պերրոյի հեքիաթները երեխաներին հմայում են ոչ միայն իրենց գեղեցիկ ձևավորված հրատարակություններով։ Դրանց անդրադարձել են հայտնի կոմպոզիտորներ Պրոկոֆևը («Մոխրոտը» բալետը), Ռոսսինին («Մոխրոտ» օպերա), Չայկովսկին («Քնած գեղեցկուհին» բալետ) և այլն։

Շառլ Պեռո Ֆրանսիացի գրող և քննադատ, համաշխարհային հեքիաթագրության հիմնադիրներից։ Նա հեքիաթը դարձրել է գրական ժանր։

Վաղ ստեղծագործություններ[խմբագրել]

Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թվականներին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թվականից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Առաջին երկը «Տրոյայի պարիսպները կամ Բուռլեսկի ծագումը» (1653 թվական) երգիծական պոեմն է։ «Լյուդովիկոս Մեծի դարը» (1687 թվական) պոեմում, «Զուգահեռներ հների և նորերի միջև արվեստի ու գիտության հարցերում» (1688–97 թվականներ) երկխոսություններում քննադատել է անտիկ դարաշրջանի գրողների տեսակետները լեզվի ու գրականության մասին, «Գովաբանություն կանանց» (1694 թվական) երգիծական երկում բանավիճել է կլասիցիզմի տեսաբան, քննադատ, բանաստեղծ Նիկոլա Բուալոյի հետ։

Ճանաչումը[խմբագրել]

Պեռոն հռչակվել է «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝ խրատներով» (1697 թվական) ժողովածուով, որտեղ զետեղել է 8 հեքիաթվական մտածելով, որ հեքիաթի «ցածր» ժանրը կարող է վարկաբեկել իր արդեն ձևավորված հեղինակությունը, ժողովածուն հրատարակել է 19-ամյա որդու՝ Պեռո դ’Արմանկուրի անունով։

Ստեղծագործական առանձնահատկություններ Պեռոն անտիկ ավանդական հեքիաթին հակադրել է «գովաբանական և ուսուցողական բովանդակությամբ» ժողովրդական հեքիաթը («Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը», «Կախարդուհին»)։

Գրողի հեքիաթները և՛ հեքիաթային են, և՛ ռեալիստական. հերոսներն իրական մարդիկ են։ «Կոշկավոր կատուն» հեքիաթի գլխավոր հերոսը՝ կատուն, ճարպիկ «երիտասարդ» է, որը խորամանկորեն ու հնարամտությամբ ոչ միայն կարգավորում է տիրոջ ճակատագիրը, այլև ինքն է դառնում «երևելի անձ»։ «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին» հեքիաթներում գեղեցիկ ու բարի հերոսուհիները հաղթում են չարին։ Պեռոն հեքիաթներում քննադատել է ազնվականների տգիտությունն ու մեծամտությունը, գովաբանել հասարակ մարդկանց առողջ մտածելակերպը։

Ազդեցությունը[խմբագրել]

Նոր սերնդի գրողներ[խմբագրել]

Գրողի հեքիաթները մեծապես ազդել են ապագա հեքիաթագիրների՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի և ուրիշների ստեղծագործությունների վրա։

Պեռոն գրել է նաև այլաբանական պոեմներ, ներբողներ, ուղերձներ, հրատարակել «XVII դարի Ֆրանսիայի հռչակավոր մարդիկ» հանրագիտարան-բառարանը, որտեղ ներկայացրել է 100-ից ավելի գիտնականների, բանաստեղծների, պատմաբանների, բժիշկների, նկարիչների կենսագրություններ։

Օպերաներ[խմբագրել]

Պեռոյի հեքիաթների սյուժեներով օպերաներ են ստեղծել Ջակոմո Ռոսսինին՝ «Մոխրոտը», Բելա Բարտոկը՝ «Կապույտ Մորուք դքսի դղյակը», և ուրիշներ, բալետներ՝ Պյոտր Չայկովսկին՝ «Քնած գեղեցկուհին», Սերգեյ Պրոկոֆևը՝ «Մոխրոտը», և ուրիշներ, նկարահանել են մուլտիպլիկացիոն և գեղարվեստական կինոնկարներ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

) Charles Perrault, his work in audio version Speaker Icon.svg

Պատկերասրահ[խմբագրել]