Շարիս Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարիս Կարապետյան
ԾննդավայրԲեյրութ
Քաղաքացիություն Հայաստան և  Իտալիա
ԿրթությունՓարիզի համալսարան և Սկիդմոր քոլեջ
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի և դիզայներ
Կայքsharisgarabedian.com
 Sharis Garabedian Վիքիպահեստում

Շարիս Կարապետյան, հայ լուսանկարիչ, նկարիչ, դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-դիզայներ Շարիս Կարապետյանը ծնվել է Թեհրանում, արվեստագետների ընտանիքում։ Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Սովորել է Լոնդոնում, Նյու Յորքում և Փարիզում, ունի ԱՄՆ Նյու Յորքի Սքիդմորի համալսարանի արվեստի բակալավրի աստիճան «Արվեստի պատմություն և ֆրանսիական գրականություն» որակավորմամբ և Ֆրանսիայի Փարիզի Սորբոնի համալսարանի «18-րդ դարի գրականություն» որակավորման կրտսեր աստիճան։

Մեծացել է արվեստագետի ընտանիքում, իր առաջին տեսախցիկը հոր կողմից ստացել է երիտասարդ տարիքում։ Հասունացումն աշխարհագրական տարբեր վայրերում՝ Միջին Արևելքում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, ինչպես նաև հայկական ծագումը, խոր ազդեցություն են թողել նրա վրա և կարևոր դերակատարում ունեցել իր արվեստում։ Ի հավելում ժառանգած տեսողական փորձառությանը, որն ուղղորդել է նրան զանազան բնագավառներում ինքնարտահայտման, լուսանկարչական արվեստում բեմականացված իրավիճակների ստեղծման և այն առարկաներով լցնելու փոխարեն նա հետաքրքրված է այնպիսի ձևերի և հորինվածքների պատկերմամբ, որոնք ներկայանում են իրենց բնական ձևերով, առանց որևէ վերափոխման։ Մշտապես լինելով շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության մեջ՝ Շարիս Կարապետյանը պատկերում է թերություններն ու կատարելությունն իրենց բոլոր դրսևորումներով. հին և ժամանակակից վայրեր, որոնք հատուկ են առօրյա ամենատարածված առարկաներին, ինչպես օրինակ կոտրված դուռն է կամ տոմիկները, ջախջախված մեքենայից մինչև փշրվող պատեր, մեզ շրջապատող իրականություն։ Վերոհիշյալ բոլոր պատկերները ներկայացնում է իրենց ազատ հարաբերության մեջ, անսահման ռիթմով, ինչպես գոյություն ունեն բնության մեջ։ Նրա համար իրականության այս ակնթարթները գեղեցիկ են իրենց գույնով, մակերևույթով և հորինվածքով։ Շարիս Կարապետյանը համարում է իր լուսանկարները վերացական նկարչությանն արձագանքող «իրականության նկարներ»[1][2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թ. «Եվրոպական պատկերներ», Բիքս բանկ, Փարիզ, Ֆրանսիա։
  • 1991 թ. «Անվերնագիր», Մետրո Բիստրո, Նյու Յորք, ԱՄՆ։
  • 1992 թ. «Ինստալյացիա, մասնավոր ցուցադրություն, Լիոն, Ֆրանսիա։
  • 1992 թ. «Հայաստանի դեմքերը», Գորկի պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ։
  • 1993 թ. «Միջերկրածովյան ճանապարհներ», Իտալիայի մշակութային կենտրոն, Լիոն, Ֆրանսիա։
  • 1993 թ. «Նույնականացում», Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան։
  • 1994 թ. «Երրորդ ցուցահանդեսը», Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, Երևան, Հայաստան։
  • 1995 թ. «Վենետիկի Բիենալեի պատկերները», Մասնավոր ցուցադրություն, Նյու Յորք, ԱՄՆ։
  • 1996 թ. «TORRI D AVVISTAMENTO»/Պահակային աշտարակներ, Սալա Անսելմի, Վիտերբո, Իտալիա։
  • 1997 թ. «Մարմին և մաշկ», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 1998 թ. «IL LINGUAGGIO DEGLI ETRUSCHI»/ Էտրուսկների լեզուն ինստալյացիա, Թերﬔ Դել Պապի, Վիտերբո, Իտալիա։
  • 1999 թ. «Նկարիչների ցուցահանդես», նկարներ Փաք Բիլդինգ, Սոհո, Նյու Յորք, ԱՄՆ։
  • 2001 թ. «Փոշու ստվերները», ինստալյացիա, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2002 թ. «Գյումրու Բիենալեն», ինստալյացիա, Նկար/ վիդեո, Սթիլլ պատկերասրահ, Գյումրի, Հայաստան։
  • 2002 թ. «ՆՓԱԿԻ 10-ամյակին նվիրված ցուցահանդես» Երևան, Հայաստան։
  • 2002 թ. «Ցուցահանդես Վենետիկի Բիենալեի ընտրության համար» ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2003 թ. «Շրջանաձև ցուցադրություն» Ֆիլադելֆիայի տաճար, Ֆիլադելֆիա, ԱՄՆ։
  • 2004 թ. «Գյումրու Բիենալեն» Սթիլ պատկերասրահ,Գյումրի, Հայաստան։
  • 2004 թ. «Իրականության նկարներ» Լուսանկարների անհատական ցուցահանդես ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2005 թ. «Ֆոտո+» ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2006 թ. «Շերտավորված կյանքեր» Բրյունեյ պատկերասրահ, Լոնդոն, Անգլիա։
  • 2006 թ. «Արվեստ առանց սահմանների» «Հայաստանի ժամանակակից արվեստ» Գծանկարների տարածաշրջանային ցուցահանդես, Վրաստան, Իրան, Թուրքիա, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2007 թ. «Երևանի ճգնաժամը» Մուլտիմեդիա արվեստի միջոցառում, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2007 թ. «Վերացականությունը տեսապակուց այն կողմ» ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2008 թ. «Սև ու սպիտակ» ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։ 2008 «Խորքային տեղաշարժեր» վիդեո արվեստ ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2009 թ. «Անցուﬓեր» լուսանկարչական անհատական ցուցահանդես ՆՓԱԿ, Երևան, Հայաստան։
  • 2010 թ. «VENDESI GIOIA» գծանկարներ Դիմա-Դիզայն, Միլան, Իտալիա։ 2011 թ. «DIASPO’ARTS», «La Péniche Anako», Փարիզ, Ֆրանսիա։ 2012 թ. «ArTménie Mairie du 8éme» Փարիզ, Ֆրանսիա։ 2012 թ. «DIASPO’ARTS» «La Péniche Anako», Փարիզ, Ֆրանսիա։
  • 2012 թ. «URB ART» Ուրբանիստներն առանց սահմանների APAF-ում, Փարիզ, Ֆրանսիա։
  • 2013 թ. «DIASPO’ARTS» «La Péniche Anako», Փարիզ, Ֆրանսիա։
  • 2013 թ. «Լքված լանդշաֆտ» ինտերսեկցիա Ջեյլանգ, Սինգապուր։
  • 2013 թ. «Կանգառ Փարիզում» «DIASPO’ARTS» Սբ Ժան Բատիստ հայկական եկեղեցի, Փարիզ, Ֆրանսիա։
  • 2014 թ. «Կանգառ Վալանսում» «DIASPO’ARTS»-Վալանսի քաղաքային սրահ, Ֆրասիա։
  • 2014 թ. «Կանգառ Կրետեյլում» «DIASPO’ARTS»-Միությունների տուն, Կրետեյլ, Ֆրանսիա։
  • 2014 թ. «Կանգառ à ANAKO DIASPO’ARTS» Péniche Anako, Փարիզ, Ֆրանսիա։
  • 2014 թ. «Դռներ», Դալան ցուցասրահ, Երևան, Հայաստան[3]։
  • 2014 թ. «Կանգառ Երևանում» «DIASPO’ARTS»-Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան։
  • 2014 թ. «NEW LOCAL ART» խմբակային ցուցահանդես Դալան Արտ Ցուցասրահ, Երևան, Հայաստան։
  • 2014 թ. «Մտքի շրջանակ» Հայփ Փոփ Ափ պատկերասրահ, Երևան, Հայաստան։
  • 2015 թ. «SOUFFLE COLLECTIF» Հայկական մշակույթի էքսպո, նախագծեր, հաﬔրգներ, արվեստանոց Սբ Մարի եկեղեցի, Փարիզ, Ֆրանսիա։
  • 2015 թ. «Հայերի ցեղասպանության հարյուրամյակին նվիրված էքսպո» Diaspo’Arts-«Ֆրանսուա Միտերան» սրահ, Վալանս, Ֆրանսիա։
  • 2015 թ. «Արվեստ, կոկտեյլներ և զրույցներ» ինտերսեկցիա Փարիզյան արվեստ, Արտ Ֆեյր, Փարիզ, Ֆրանսիա։
  • 2015 թ. «Ես եմ քո հիշողությունը» «Diaspo’Arts» Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան։
  • 2015 թ. «Վկա» գծանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Հայաստան[4]։
  • 2015 թ. «Գալուստ Հայաստան» Հորկինուս փառատոն, Ժամանակակից արվեստի ցուցահանդես, Մեսսինա, Իտալիա։
  • 2015 թ. «Հայաստանի գույները» ինտերսեկցիա «Societe Generale» պատկերասրահ, Սինգապուր։
  • 2015 թ. «Ֆրանսիական բնակարան» Փոփ-ափ պատկերասրահ, Սինգապուր։
  • 2015 թ. «Փոքրը գեղեցիկ է», Ինտերսեկցիոն արվեստի պատկերասրահ, Սինգապուր։
  • 2016 թ. «Մեդիտատիվ հետք», Ինտերսեկցիոն արվեստի պատկերասրահ, Սինգապուր։
  • 2016 թ. «Չգործածվող պահոցներ», Ինտերսեկցիոն արտ պատկերասրահ, Սինգապուրի 5-րդ միջազգային լուսանկարչական փառատոն։
  • 2017 թ. «Գծանկարների ցուցահանդես», Սինգապուրում Ֆրանսիայի դեսպանություն։
  • 2018 թ. «Սինգապուրյան միահյուսված արմատներ», Ինտերսեկցիոն արվեստի պատկերասրահ, Սինգապուր։
  • 2018 թ. «Armenia Art Fair», Երևան էքսպո կենտրոն, Երևան, Հայաստան։
  • 2018 թ. «Լիոնի հայ նկարիչների 11-րդ միջազգային ցուցասրահ» Փալէ Բոնդի ցուցադրությունների սրահ, Լիոն, Ֆրանսիա

Մեջբերումներ Շարիս Կարապետյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Դռներն ապրում են, նրանք միշտ շարժման մեջ են, իրենց սեփական եռանդի շնորհիվ։ Բացումներ, առեղծված, հնարավորություն՝ փակումներ և ավարտներ։

Ես միշտ անվերջ հմայլվել եմ դռներով, որոնք ինձ մոտ խորհրդանշում են իրադարձությունների հաջորդականությունը մեր կյանքում։
Իմ պատկերներն այդ դռների ներկայացումներն են, որոնք դիմակայել են փորձառությունների թռիչքներին և անկումներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sharis Garabedian
  2. Քոչար, Վահան (2007). Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն. էջ 255.
  3. Շարիս Կարապետյանի «Դռներ» անհատական ցուցահանդեսը Դալանում
  4. ««Վկայություն» խորագիրը կրող ցուցահանդեսը ՀԱՊ-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]