Շարաֆ Ռաշիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարաֆ Ռաշիդով
ուզբ.՝ Sharof Rashidovich Rashidov և ուզբ.՝ Шароф Рашидович Рашидов
Ծնվել էհոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1917
ԾննդավայրՋիզակ, Q21638825?, Samarkand Oblast, Թուրքեստան, Ռուսական հանրապետություն[1]
Մահացել էհոկտեմբերի 31, 1983(1983-10-31)[2] (65 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական հանրապետություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՍամարղանդի պետական համալսարան (1941)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
և Լենինյան մրցանակ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԵրեխաներSayyora Rashidova?
 Sharof Rashidov Վիքիպահեստում

Շարաֆ Ռաշիդովիչ Ռաշիդով (ուզբ.՝ Sharof Rashidovich Rashidov, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1917, Ջիզակ, Q21638825?, Samarkand Oblast, Թուրքեստան, Ռուսական հանրապետություն[1] - հոկտեմբերի 31, 1983(1983-10-31)[2], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական կուսակցական և պետական գործիչ, գրող։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1977ՍՄԿԿ անդամ 1939 թվականից։

Ավարտել է Սամարղանդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1941), ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19481935 թվականից մանկավարժական աշխատանք է տարել միջնակարգ դպրոցում։ 1937 թվականից՝ Սամարղանդի մարզային «Լենին յուլի» («Լենինյան ուղի») թերթի պատասխանատու քարտուղար, պատասխանատու խմբագրի տեղակալ, խմբագիր։ 1941-1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թվականներին՝ «Լենին յուլի» թերթի խմբագիր, 1944 թվականից՝ Ուզբեկստանի կոմկուսի Սամարղանդի մարզկոմի քարտուղար, 1947 թվականից՝ հանրապետական «Կզիլ Ուզբեկստոն» («Կարմիր Ուզբեկստան») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949-1950 թվականներին Շարաֆ Ռաշիդովը Ուզբեկստանի գրողների միության վարչության նախագահն էր, 1950 թվականից՝ Ուզբեկստանի ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ 1959 թվականի մարտից Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ 1961 թվականից ՍՄԿԿ ԿԿ Նախագահության (1966 թվականից՝ Քաղբյուրոյի) անդամության թեկնածու ԽՍՀՄ III-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1970 թվականից) Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Իմ ցասումը») լույս է տեսել 1945 թվականին։ «Հաղթողները» (1951) վիպակում և «Փոթորկից ուժեղ» (1958) վեպում պատկերված է ժողովրդի պայքարը խոպան հողերի յուրացման համար։ «Հզոր ալիք» (1964) վեպը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքի մարդկանց սխրանքին։ «Քաշմիրյան երգ» (1956) ռոմանտիկական վիպակում արտացոլված է հնդիկ ժողովրդի պայքարը ազատության համար։ Հրատարակել է նաև «Պատմության դատավճիռը» (1950) հրապարակախոսական հոդվածների ժողովածուն, «Բարեկամության դրոշը» (1967) գիրքը։ Եղել է ՍՄԿԿ XIX-XXVI համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի 7 և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Рашидов Шараф Рашидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարաֆ Ռաշիդով» հոդվածին։