Շատ Ալ-Արաբ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Շատ Ալ-Արաբ | |
|---|---|
Բասրա քաղաքը Շատ Ալ-Արաբի մոտ |
|
| Բնութագիր | |
| Երկարություն | 195 կմ |
| Ջրահոսք | |
| Ակունք | Էլ-Քուրնա քաղաք |
| Գետաբերան | Էլ-Քիշլա քաղաք |
Շատ Ալ-Արաբ, գետ Իրաքում: Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև: Երկարությունը 195 կմ է, ավազանը` ավելի քան 1 մլն կմ²: Կազմվում է Տիգրիս և Եփրատ գետերի միախառնումից, հոսում Միջագետքի դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում է Պարսից ծոց: Վարարում է գարնանը: Ձախից ընդունում է Քարուն գետը: Ջրի ծախսը 1-2հզ. մ³ / վրկ-ից (աշնանը) 6-8հզ. մ³ / վրկ (գարնանը) է: Նավարկելի է: Ափերին են Բասրա և Աբադան քաղաքները: