Շառլ Մեսսիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շառլ Էժեն Պրոսպեր Օլիվեր Մեսսիան (ծն․ 10․12․1908, Ավինյոն), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ։ Բանաստեղծուհի Սեսիլ Սովաժի որդին։ 1930 թվականին ավարտել էր Փարիզի կոնսերվատորիան։ 1936 թվականին կոմպոզիտորներ Ա․ ժոլիվեի, Դ․ Լեսյուրի, Ի․ Բոդրիեի հետ ստեղծել է «Երիտասարդ Ֆրանսիա» ստեղծագործական միությունը։ 1942 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Բուլեզը, Կ․ Շտոկհաուզենը, 6ա․ Քսենակիսը)։ Մեսսիանի ստեղծագործությունը ներթափանցված է աստվածաբանական միստիկական գաղափարներով։ Լայնորեն կիրառում էր ժամանակակից արտահայտչամիջոցներ՝ բարդ լադային կառուցվածքներ և ռիթմական համակարգեր։ Իր ստեղծագործական որոնումները Մեսսիան հիմնավորում էր տեսականորեն՝ «Իմ երաժըշտական լեզվի տեխնիկան» գրքում։ Հոդվածների, դասագրքերի հեղինակ էր։ Ելույթներ էր ունենում որպես դաշնակահար և երգեհոնահար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png