Ազնավուր կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնավուր կենտրոն
Տեսակմշակութային կենտրոն և թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեVerin Antarayin str. 14/1, Yerevan, Armenia
ՍեփականատերԱզնավուր հիմնադրամ
Կառուցման սկիզբ2007
Հիմնադրված էհոկտեմբերի 7, 2011
Բացված2011
Կառուցման ավարտ2011
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Ազնավուր» կենտրոն[1][2] (մամուլում հաճախ սխալմամբ շրջանառվում է «Շառլ Ազնավուրի տուն-թանգարան» տարբերակը[3][4]), Ազնավուր հիմնադրամի առաջին մշակութային նախագիծը։ ' «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը[5]։ '

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազնավուր» կենտրոնը տեղակայված է Երևանում՝ Կասկադի բարձունքի վերին հատվածում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնավուր կենտրոնում կազմակերպվում են կրթական և մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ[6], կոնֆերանսներ։

Ինտերակտիվ թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնավուր կենտրոնում նախատեսվում է 2021 թվականին ստեղծել ինտերակտիվ թանգարան, որի 10 սրահներում ներկայացվելու են Շառլ Ազնավուրի կյանքի ամենաէական փուլերը՝ ընտանիքի պատմությունից մինչև համաշխարհային ճանաչում։ Բաժինները ներկայացվելու են աուդիոգիդի միջոցով՝ հենց Ազնավուրի ձայնի ուղեկցությամբ, ինչպես նաև տրամադրվելու են բազմապիսի ֆունկցիոնալ հնարավորություններ նոր երգեր ստեղծելու և մշակելու համար[7]։

Կրթամշակութային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնավուր կենտրոնում կգործի նաև կրթական և մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության և ֆրանսերենի վրա[8]։

Ֆրանսերենի ուսուցանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնավուր կենտրոնում անցկացվելու է ֆրանսերենի ուսուցում, որտեղ դասավանդման դասական եղանակին զուգահեռ կկիրառվի նաև ֆրանսերենի յուրացման նոր մեթոդ՝ Ազնավուրի երգերի տեքստերի և երաժշտության օգնությամբ։ Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ ստեղծվելու է արդի հարուստ մեդիադարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազնավուր կենտրոն – Aznavour Foundation». aznavourfoundation.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի. Էմանուել Մակրոն». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. ««Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան». երկու ժողովրդական...». Hetq.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը
  8. «Nicolas Aznavour : «Mon père était toujours à l'ouvrage. Il a dû vivre trois ou quatre vies... »». FIGARO (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.