Շանհայի թանգարան
Շանհայի թանգարանը (չին. 上海博物館) հին չինական արվեստի թանգարան է և գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Ժողովրդական Հրապարակում։ Շանհայի թանգարանում ցուցադրվում է հին չինական արվեստի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը։ Թանգարանում պահվում են շուրջ հարյուր քսան հազար ցուցանմուշներ։ [1]
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
Շանհայի թանգարանը հիմնվել է 1952 թ.։ 1992թ. Շանհայի քաղաքային կառավարությունը Ժողովրդական հրապարակում տեղ է հատկացնում թանգարանի ապագա շենքի համար։ Շենքի կառուցումը տևում է երեք տարի և ավարտվում է 1996-ին։ Նոր շենքում թանգարանի բացումը տեղի է ունենում 1996թ. հոկտեմբերի 12-ին։ 29,5 մետր բարձրությամբ նոր շենքը արդեն ունի 39 200 քառակուսի մետր տարածք Շենքի ճարտարապետությունը` կլոր տանիքով և քառակուսի հիմքով, նմանեցված է Դինգի` Շանգ դարաշրջանի բրոնզե սպասքի` նախատեսված միս մատուցելու համար։ Այս ձևը արտացոլում է չինական փիլիսոփայության այն տեսակետը, ըստ որի Կլոր երկինքը ծածկում է քառակուսի երկիրը։ Հարավային մուտքը հսկում են առյուծների 8 սպիտակ նեֆրիտե քանդակներ։ [2]
[խմբագրել] Հավաքածուն
Թանգարանի 4 հարկերում ներկայացվում են ընդհանուր առմամբ 21 ճյուղերի ստեղծագործություններ, որոնցից են.[3]
- Կալիգրաֆիա և Գեղանկարչություն
- Քանդակ
- Կերամիկա
- Բրոնզե առարկաներ
- Նեֆրիտե առարկաներ
- Կահույք
- Մետաղադրամներ
- Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների արվեստ ևն...
[խմբագրել] Այլ տեղեկություններ
Թանգարանը բաց է ամեն օր ժ. 9.00-17.00։ Մուտքն ազատ է։ Թանգարանն ամեն օր առավելագույնը ընդունում է 5,000 այցելու։ Թանգարանում գործում է հուշանվերների և գրքերի խանութ։
[խմբագրել] Պատկերասրահ
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը (անգլ.)
- Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը (չին.)
- Չինաստանի թանգարանները (անգլ.)
- Dr. Rodney Chang (անգլ.) (Pygoya), honorary professor of Shanghai University College of Fine Arts, 1st computer art solo show at Shanghai Museum in 1988
- (անգլ.) Ճանապարհորդություն Շանհայի թանգարանով (լուսանկարներ)