Շանկարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանկարա
आदि शंकर
Ծնվել էմոտ 788[1][2] Kalady, Հնդկաստան[3]
Մահացել էմոտ 820 Kedarnath, Հնդկաստան[4]
Դավանանքհինդուիզմ և Advaita Vedanta?
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինսանսկրիտ[5]
ՈւսուցիչGovinda Bhagavatpada?
 Adi Shankara Վիքիպահեստում

Շանկարա (Ադի Շանկարա սանսկրիտ՝ आदि शंकर, aːd̪i ɕəŋkərə, Շանկարաչարյա, մոտ 788[1][2], Kalady, Հնդկաստան[3] - մոտ 820, Kedarnath, Հնդկաստան[4]), հնդիկ մտածող, Վեդանտայի նշանավոր ներկայացուցիչ, կրոնական բարեփոխիչ (ռեֆորմատոր) և քննադատ, միստիկ և պոետ։ Ուպանիշադների հիմնա վրա ստեղծել է հետևողական մոնիստական Ադվայտա-վեդանտայի համակարգը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանկարայի կենսագրությունն ավանդաբար ներկայացվում է հրաշալի և լեգենդար իրադարձություններով։ Նրա ծնողները (բրահմաններ) բազում տարիներ երեխա չունեին։ Նրանք աղոթում են Շիվային Տրիչուր լեռների շիվայական Վրիշադրինթհա տաճարում, որպեսզի նա իրենց երեխա պարգևի։ Շիվան հայտնվում է ամուսիններին երազում և առաջարկում ընտրություն կատարել՝ բազմաթիվ միջակ երեխանների, որոնք կապրեն երկար տարիներ՝ հարուստ և հաջողակ կյանքով, կամ թե մի որդի, ով երկար կյանք չի ունենա, բայց մեծ իմաստուն կլինի։ Ծնողներն ընտրում են վերջին տարբերակը, ում և Շիվայի պատվին անվանում են Շանկարա (Շիվայի մակդիրներից մեկը)։ Հայրը մահանում է, որբ Շանկարան դառնում է հինգ տարեկան։ Այս տարիքում նա ձեռնամուխ է լինում չորս Վեդաների սովորելուն՝ ցուցաբերելով ապշեցուցիչ ընդունակություններ և շուտով իր գիտելիքներով գերազանցում անգամ իր ուսուցիչներին։ Ութ տարեկանում, երբ լրացավ Շանկարային աշխարհիկ կյանքի համար ազատ արձակելու ժամանակը, նրա մոր աչքի առջև գետում նրան բռնում է կոկորդիլոսը և բաց չի թողնում, մինչև մայրն համաձայնվում է, որ որդին դառնա սաննյասա։ Շանկարան մեկնում է գուրու որոնելու Հնդկաստանի հյուսիսում, ուր Նարմադա գետի ափին հանդիպում է Գովինդային՝ Գաուդապադայի աշակերտին։ Այստեղ Շանկարան յուրացնում է ադվայտաների հիմունքները, գրում է շիվայական և վիշնույական հիմների մեծ մասը, ստեղծում է մի շարք փիլիսոփայական տրակտատներ և գրում «Բրիհադարնյակա-ուպանիշադ»ի մեկնությունները։

Գոյություն ուներ Բադարայանայի մարգարեությունը, համաձայն որի այդ տեքստերի լավագույն մեկնաբանին վիճակված է գրել ջրերի զսպումը։ Գովինդան հիշեց այդ մասին, որբ Շանկարան, կատարելով հատուկ «ջրերի հմայման» մանտրան, զսպելով Նարմադայի ափերից դուրս եկող ջրերը։ Շանկարան օրհնություն է ստանում իր ուսուցչի կողմից, չորս տարում գրում է «գաղտնի կանոնի» ողջ ստեղծագործության մեկնությունները. Բադարայանի «Բրահմա-սուտրա»ների, «Բհագավատ-գիտա»ն և հիմնական Ուպանիշադները։ Շանկարան ուխտի է գնում սրբազան Կայլաս լեռը, ուր նրան հայտնվում է Շիվան բարձրագույն գիտելիքներ տվող (Դակշինամուրտի) և Բենարեսի տեքսով։ Գովինդայի մահից հետո, ում հուղարկավորում են Նարմադայի կղզիներից մեկում և հետո կառուցում տաճար, Շանկարան՝ աշակերտների ուղեկցությամբ, որոնց մի մասը Գովինդայի աշակերտներն էին, ուղևորվում է Պրայագա, ուր բազմաթիվ քննարկումներ է անցկացնում և ձեռք բերում նոր հետևորդներ։

Այդուհետ Շանկարան կրկին ուղևորվում է «հազարավոր տաճարների քաղաք» և հանգրվանում գհատիներում (անդրշիրիմյան ծեսեր իրագործելու սրբավայրում)՝ Գանգեսի ափին։ Մի անգամ նա փողոցում հանդիպում է չանդալայի և հրամայում, որ նա ճանապարհը զիջի՝ վախենալով ծիսական անմաքրությունից, բայց չանդալան, վկայակոչելով Աթմանի միասնության մասին ադվայտայի ուսմունքը, այն է՝ բոլոր կենդանի էակների նախասկզբնական միասնության մասին, որից հետո Շանկարան ընկնում է նրա ոտքերն ու ներողություն խնդրում։

Կյանքի վերջին տարիներին Շանկարան ճանապարհորդում է Հնդկաստանում և կազմակերպում մի շարք մենաստաններ (Դվարակա՝ Ջոշիմատհը (Բադրիտաթհից 45 կմ հեռու), Պուրին, Շրինգերին, Կանչին), որոնցից մի քանիսը գործում են մինչ օրս։ Ֆիզիկական մարմինը նա լքում է 33 տարեկան հասակում՝ բազմաթիվ աշակերտներով և հետևորդներով շրջապատված։ Մի շարք վայրեր հավակնում են լինել նրա հուղարկավորության վայրը (Կանչի, Կեդարնատհ), բայց վկայություն կա, որ նրա աստվածային փոխակերպությունը կատարվել է Կայլաս լեռան վար։

Կյանքի թվագրման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանկարայի կյանքի թվագրման մի քանի տարբերակներ կան։

  • 788 - 820 մ.թ.։ Այս տարբերակը համընդհանուր ճանաչում ունի գիտության մեջ։ Այն հիմնված է վկայությունների, փաստաթղթայնացված Կաղապար:Iw2, միակ մատհայի կողմիc, որը գրեթե ամբողջովին պահպանել է աչարյանների միջոցով փոխանցված պատմությունը՝ սկսած մ. թ. VIII դարից[6]. Մաքս Մյուլլերը, Մաքդոննելը, Կաղապար:Iw2, Կաղապար:Iw2 և Ռադհաքրիշնան հենց այս տարբերակի կողմնակիցներն են[7].
  • 509 - 477 մ. թ. ա։ Այս թվագրումը Շանկարայի կյանքի թվագրումը ավելի քան հազար տարով հետ է տալիս՝ համեմատած այլ թվագրումների և հիմնված է Կաղապար:Iw2 և Կաղապար:Iw2 գրառումների վրա[8]. Սակայն այսպիսի թվագրումը չի համաձայնեցվում այն փաստի հետ, որ Շանկարան մեջբերումներէր անում բուդդհայական Դհարմակիրտի տրամաբանությունից[6].
  • 44-12 մ.թ.ա.։ Ըստ Անանդագիրիի, Շանկարան ծնվել է Չիդամբարամում մ.թ.ա. 44 թվականին և մահացել է մ.թ.ա. 12 թվականին[7]
  • Մ թ. VI դարում։ Այս տարբերակն առաջադրել է Կաղապար:Iw2. Կաղապար:Iw2 ենթադրում է, որ Շանկարան ծնվել է 680 թվականին[7]
  • 805 - 897 թթ.։ Ա. Դ. Վենկիտեշվարան ոչ միայն Ադիշանկարայի կյանքի ժամանակը տեղակայում է ավելի ուշ ժամանակներում, այլև առաջադրում է այն կարծիքը, ըստ որի Շանկարան ապրել է 92 տարի, քանի որ այլ կերպ չէր կարողանա գրել բոլոր այն ստեղծագործությունները, որոնք վերագրվում են իրեն[7].

Շանկարայի Ադվայտան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադվայտան մոնիստական համակարգ է, համաձայն որի Բրահմանը նախասկիզբն է ու գոյության միասնությունը, իսկ աշխարհի բազմակերպությունը բացատրվում է Բրահմանի ստեղծագործական էներգիայի դրսևորմամբ (մայա), որը «միջակ» գիտակցությունը (խավարամտության և տգիտության (авидья) պատճառով) ըմբռնում է իբրև տարանջատ առարկաներ, թեպետ նրանց և Բրահմանի միջև ոչ մի տարբերություն չկա։ Շանկարայի ուսմունքը հիմնվում է հինդուզմի ավանդական տեքստերի վրա՝ Վեդաներ, Ուպանիշադներ, Բհագավատ-գիտա և Վեդանտա-սուտրաներ։ Իբրև նախակարապետներ համարվում են Պուրվա-միմանսան, սանքհյան, յոգան, ջայնիզմը, բուդդհիզմը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (ռուսերեն) Зильберман Д. Б. Адвайта-Веданте как опыт семантической деструкции языка Արխիվացված 2010-11-26 Wayback Machine//«Вопросы философии», № 5, 1972, с.117-129
  • (ռուսերեն) Исаева Н. В. Концепция индивидуальной души в комментариях Шанкары на «Брахма-сутры» // Древняя Индия. Язык, культура, текст. М., 1985.
  • (ռուսերեն) Исаева Н. В. Полемика Шанкары с сарвастивадой // Рационалистическая традиция и современность. Индия. М., 1988.
  • (ռուսերեն) Мезенцева O.B. Концепция «иллюзорности мира» Шанкары и неоведантизм // Рационалистическая традиция и современность. Индия. М., 1988.
  • (ռուսերեն) Исаева Н. В. Шанкара и буддисты в «Комментарии на „Брахма-сутру“» // Буддизм: История и культура. М., 1989.
  • (ռուսերեն) Исаева Н. В. Шанкара и индийская философия. М., 1991.
  • (ռուսերեն) Исаева Н. В. Учение Шанкары как взгляд и хвост (на материале комментария Шанкары к «Брахма-сутрам» Бадараяны I.I.12-19 // История философия № 7. М., 2000. С. 39 - 69.
  • (ռուսերեն) Шохин В. К. Шанкара и категориальная система вайшешиков («диалог» несовместимых онтологий) // Историко-философский ежегодник 2005. М., 2005. C. 386 - 405.
  • (Ֆրանսերեն) Bernhard Barzel. Mystique de l’ineffable dans l’hindouisme et le christianisme, Çankara et Eckhart. 1982.
  • (անգլերեն) John A. Taber. Transformative philosophy. A study of Sankara, Fichte and Heidegger. 1983.
  • (անգլերեն) Thomas Puttanil. A comparative study on the theological methodology of Irenaeus of Lyon and Sankaracharya. 1990.
  • (անգլերեն) Bosco Correya։ Heidegger and Sankara. A comparative study of «Thinking of being» and «Advaita». Kalamassery, Kerala, India. 2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 Dictionnaire de spiritualité. Ascétique et mystique (ֆր.) — 60000 p. — ISSN 0336-8106
  3. 3,0 3,1 3,2 http://www.poemhunter.com/adi-shankaracharya/
  4. 4,0 4,1 4,2 http://www.ndtv.com/india-news/kedarnath-one-of-indias-most-revered-shrines-525971
  5. Bibliothèque nationale de France Record #119236417 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  6. 6,0 6,1 Vidyasankar, S. «Determining Shankara's Date — An overview of ancient sources and modern literature». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Y. Keshava Menon, The Mind of Adi Shankaracharya 1976 pp 108
  8. «(53) Chronological chart of the history of Bharatvarsh since its origination». encyclopedia of authentic hinduism. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին. This site claims to integrate characters from the epics into a continuous chronology. They present the list of Dwarka and Kanchi Acharyas, along with their putative dates. However, the succession of acharyas at these two mathas were often disrupted by geopolitical realities and these records are not considered as reliable as the Sringeri chronology. Also, such an early date would be in conflict with much else in Indian chronology. According to these revisionist models, these are the actual dates, and it is other collateral dates, such as the date of Gautama Buddha (which serves as an anchor for modern academic history of India), that need to be moved back.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]