Շամփրուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամփրուկ

Շամփրուկներ, անգլ.՝ Laniidae, Ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 16-ից 36 սմ է։ Կտուցը կարթաձև է, ոտքերը՝ ամուր, մատները զինված են սուր մագիլներով։ Պոչը երկար է, նեղ։ Լինում են մոխրագույն, սպիտակ, սև գույնի, որոշ տեսակներ վառ գունավորված են։ Շատ տեսակներ իրենց զոհին շամփուրում են բույսերի փշերին, որպեսզի հեշտությամբ պատառոտեն այն (այստեղից «Շամփրուկներ» անվանումը)։ Տարածված են Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսային տեսակները չվող են։ Ապրում են բաց, նոսր ծառածածկ կամ թփապատ տարածքներում։ Շամփրուկները բնադրում են ծառերի և թփերի վրա, դնում 3-ից 7 խայտաբղետ ձու։ Թխսում է էգը։ Երկու սեռերն էլ մասնակցում են սերնդի խնամքին։ Սնվում են միջատներով, կրծողներով, մանր թռչունների ձագերով։ Հայտնի է շամփրուկների 72 տեսակ։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png