Շամախիի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շամախիի բարբառ, հայերենի ում ճյուղին պատկանող բարբառ։

Խոսվում էր գլխավորապես Շամախի քաղաքում, մերձակա մի քանի գյուղերում, մասամբ նաև Բաքվում։ Մեծ ընդհանրություններ ունի Ղարաբաղի բարբառի հետ։

Բաղաձայնական համակարգը երկաստիճան ձայնազուրկ է։ Ձայնավորները Ղարաբաղի բարբառի հետ նույնն են, միայն քմայնացումն ավելի ուժեղ է։ Ի ձայնավորը հաճախ ը է արտասանվում նույնիսկ շեշտի տակ (սը՛րտ, մըտկ)։ Շեշտը վերջին վանկի վրա է։ Գործիականը ունի ով վերջավորությունը։ Դերանունները հաճախ ստանում են ավելորդ իկ մասնիկը, որը մինչև երեք անգամ կարող է կրկնվել (յէսիգ, յէսիգիգի՛ - գիս)։ Այս բարբառով կան մի քանի գրվածքներ[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Բաղրամյան, Շամախիի բարբառ, Երևան, 1964։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 240.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)