Շահփեքարի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահփեքարի բերդ (այժմ կոչվում է Աղաջղալա ադրբ.՝ Ağacqala, որը նշանակում է Փայտե բերդ), միջնադարյան ամրոց-դղյակ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում[1]։

Բերդի ավերակները պահպանվում են համանուն Շահփեքար գյուղի արևմտյան կողմում՝ Եկեղեցաջուր (Քիլիսասույու) գետի աջակողմյան բարձրադիր ապառաժոտ լեռան գագաթին[1]։

Ժայռի հարավային, արևմտյան և արևելյան զառիթափ լանջերն ապահովում են բնական անառիկությունը, իսկ հյուսիսային և մասամբ էլ արևելյան մատչելի հատվածներն ամրացվել են հաստահեղույս պարիսպներով, որոնց ավերակները պահպանվել են մինչև 2,5-3 մ բարձրությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 279