Շահումյանի շրջան (ԼՂՀ)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Շահումյանի շրջան (այլ կիրառումներ)
| Երկիր | |
| Ներառում է | 15 համայնք |
| Վարչկենտրոն | Քարվաճառ |
| Բնակչություն (2008) |
2560[1] (8 տեղ) |
| Խտություն | 1.4 մարդ/կմ² |
| Տարածք | 1830 կմ² |
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 |
Շահումյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ շրջաններից մեկն է, ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասը։
Շահումյանի շրջանը 1992-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքը անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։
ԼՂՀ վարչատարածքային նոր բաժանմամբ Շահումյանի շրջանը ընդգրկում է ազատագրված Վայկունիքի շրջանը։ Այսպիսով Շահումյանի շրջանը փաստացի կազմում է Վայկունիքը, որի մակերեսը 1.830 կմ² է, բնակչությունը՝ 2.560 մարդ (2005 թ.[2])։
Շրջկենտրոնն է Քարվաճառը (Շահումյան քաղաքը նախկին շրջկենտրոնն էր)։ Շրջանի կարևոր բնակավայրերից են Ակնաբերդը, Նոր Գետաշենը, Եղեգնուտը։ Կարևոր պատմական բնակավայրերից են Ջերմաջուրը (միջնադարյան աղբյուներում հիշատակված «Բաղնիս արքունական»-ը) և իշխանանիստ Ծարը։ Վայկունիքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այստեղ են գտնվում նշանավոր Դադիվանքը, Հանդաբերդը, Լևոնաբերդը և այն։
Վայկունիքը արևելքից սահմանակցում է Մարդակերտին, հարավից՝ Քաշաթաղի շրջանին, հյուսիս-արևմուտքից՝ ՀՀ Գեղարքունիքին և հարավ-արևմուտքից Սյունիքին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ, չորս կողմից շրջապատված է լեռնաշղթաներով` Արևելյան Սվանի, Արցախի , Մռավի լեռնաշղթայով և Ղարաբաղի բարձրավանդակով ։ Վայկունիքից է սկիզբ առնում Թարթառ գետը իր բազմաթիվ վտակներով, որի լեռնահովիտը հայտնի է իր մեղմ և առողջարար կլիմայով։ Վայկունիքը Լեռնային Ղարաբաղի համար ունի կարևոր ստրատեգիկ նշանակություն:
Պատմություն [խմբագրել]
Վայկունիքը դեռևս հնագույն ժամանակներից Արցախ նահանգի 12 գավառներից մեկն է կազմել։ XVIII դարից այստեղ իշխել է Դոփյանների իշխանական տոհմը։ 1921-ին, երբ Արցախը բռնակցվել է Խորհդրային Ադրբեջանին, Վայկունիքը միառժամանակ մնացել է Լեռնային Ղարաբաղի կազմում։ Սակայն հետագայում անջատվել է նրանից և վերակազմավորվել որպես Քելբաջարի շրջան։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ամենակատաղի կռիվները տեղի են ունեցել այստեղ` Վայկունիքը ազատագրվել է հազարավոր հայ զինվորների արյան գնով։
Տես նաև [խմբագրել]
Այս պատմության հիմքում ընկած է 1991-1992 Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Շահումյանի ժողովրդի տառապանքի և հաղթական գոյապայքարի`նրանց հաղթանակի, կորուստի և դժբախտության պատմությունը: http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/գրքեր-book/շահումյան
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Վարչական կենտրոն՝ Քարվաճառ | ||
| Գյուղեր | Ակնաբերդ | Դադիվանք | Եղեգնուտ | Զուար | Խարխափուտ | Ծար | Հավսաթաղ | Նոր Բրաջուր | Նոր Գետաշեն | Նոր Էրքեջ | Նոր Կարաչինար | Նոր Մանաշիդ | Նոր Վերին շեն | Չարեքտար | Ջերմաջուր | |
| * Գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ: | ||
|
||||||||||