Շահնշահ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահնշահ Գ
Ծնվել էանհայտ
Մահացել է1358

Շահնշահ Գ Զաքարյան (ծննդյան թվականն անհայտ - 1358 թ.), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարյանների իշխանատոհմի վերջին գահակալ ներկայացուցիչն է։ Պայքարել է Հայաստանն ասպատակող Չոբանյան (թուրքական) Մելիք-Աշրաֆի զորքերի հետ։ Սակայն վերջինիս հաջողվել է 1350 թվականին գրավել երկրի մայրաքաղաք Անին։ Շահնշահ Գ-ն հազիվ է փրկվել գերությունից։ Նույն տարում թշնամին գրավել է նաև Բջնիի անառիկ ամրոցը։ 1357 թվականին, Մելիք-Աշրաֆի սպանությունից հետո, Շահնշահ Գ-ին հաջողվել է կարճ ժամանակով վերագրավել Բջնին ու շինարարական որոշ վերականգնողական աշխատանքներ կատարել այնտեղ։

Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Անբերդեցու, Բուրթել Օրբելյանի, Գրիգոր Դոփյանի (Խաչենցու) հետ եղել է 14-րդ դարի առաջին կեսի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]