Շահի Զինդա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Շահի Զինդա (պարսկերեն` شاه زنده — բառացիորեն «կենդանի արքա», պարսկերեն հնչում է - Շոխ-ի Զինդա), միջինասիական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Սամարղանդ քաղաքում: Կազմավորվել է 11-րդ ից 12-րդ դարերում, Աֆրասիաբ քաղաքատեղիի արևելքում (պեղումներից բացվել են դամբարանների, փայտե պորտիկի և մինարեթի մնացորդներ): Ներկա համալիրի (հիմնականում` 14-15-րդ դարեր) կազմում են նեղ փողոցի երկայնքով տեղադրված բազմագույն ջնարակած փորագիր թրծակավով, խեցե նկարազարդ երեսպատումով, հավաքովի խճանկարներով ճոխ հարդարված մեմորիալ-պաշտամունքային կառույցները.
- Կուսամ իբն Աբբասի (1334) դամբարանը,
- Շադի Մուլկ (1372, ճարտարապետներ` Շամսեդդին, Բարեդդին, Զայնուդդին, Բուխարի) դամբարանը,
- Շիրին բեկ ակի (1385) դամբարանը,
- Թուման ակի համալիրը (15-րդ դարի սկիզբ)
- Կազի զադե Ռումի դամբարանը (15-րդ դ.)
- մզկիթներ (15-րդ դար):
| Համաշխարհային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ,№ 603 ռուս. • անգլ. |