Շահեն վարդպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն վարդպետ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունճարտարապետ

Շահեն վարդպետ․ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են) XIII դարի հայ ճարտարապետ։ Աղվանից Հովհաննես կաթողիկոսի օրոք (1195-1235) կառուցել է Արցախի Վարանդա գավառի Հացի գյուղի (այժմ ԼՂՀ-ի Մարտունու շրջանում) մոտ գտնվող «Բռի եղցի» կոչվող հուշարձանախմբի արևմտահայկական կողմի, բլրի ստորոտի եկեղեցին։ Այն միանավ է, թաղածածկ, կառուցված կիսամշակ քարերից (ծածկը Շահեն․ «Բռի եղցի» հուշարձանախմբի արևմտյան եկեղեցին (XIII դար) քանդված է)։ Պատերի շարվածքում օգտագործված են խաչքարեր։ Միակ՝ արևմտյան մուտքի ճակատակալ քարի կենտրոնում քանդակված է խաչ, շուրջը՝ շախմատաձև զարդեր, իսկ մուտքի վերի երկու կողմում՝ թռչուններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963, էջ 97-101։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 420.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420