Շակ Սվարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շակ Սվարտ
հոլ.՝ Sjaak Swart
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Եսայա Սվարտ (հոլանդ.՝ Jesaia Swart)
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Մականուն Mister Ajax
Ծննդյան ամսաթիվ 1938, հուլիսի 3
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 174 սմ
Քաշ 64 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1956-1972 Նիդերլանդներ Այաքս 463 (176)
Ազգային հավաքական
1960-1972 Նիդերլանդներ Նիդերլանդներ 31 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Շակ Սվարտ (հոլանդ.՝ Sjaak Swart, հուլիսի 3, 1938(1938-07-03)[1], Muiderberg, Muiden, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նախկին հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան «Այաքս» ակումբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շակ Սվարտը հանդիսանում է «Այաքս» ակումբի սանը։ Նրա մեկնարկային հանդիպումն ակումբի հիմնական կազմում եղել է 1956 թ. սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր «Տելսթար» ակումբի հետ Նիդերլանդների Գավաթի խաղարկության շրջանակներում։ Այդ հանդիպումն ավարտվեց Այաքսի հաղթանակով 3։2 հաշվով[2]։ Հենց իր առաջին մրցաշրջանում էլ ֆուտբոլիստը կարողանում է դառնալ Նիդերլանդների առաջնության չեմպիոն (1956/57 մրցաշրջան)։ Իր առաջին գնդակը Այաքսի կազմում կարողացել է հեղինակել 1957 թ. հոկտեմբերի 6-ին, երբ թիմը մրցում էր «ՆՕԱԴ» ակումբի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց Այաքսի հաղթանակով 3։1 հաշվով[3]։

Ընդհանուր հաշվով Սվարտն «Այաքս» ակումբի կազմում անցկացրել է 599 հանդիպում, դարձել 224 գոլի հեղինակ, իսկ միայն առաջնության խաղերում մասնակցել է 463 խաղի, դարձել 176 գոլի հեղինակ։ Շակը ռեկորդակիրների թվում է իր անցկացրած հանդիպումների քանակով «Այաքս» ակումբի կազմում։ Այաքսի կազմում ֆուտբոլիստը 8 անգամ կարողացել է դառնալ երկրի առաջնության հաղթող, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը, նաև նվաճել է տարբեր եվրոպական գավաթներ։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1960 թ. հունիսի 26-ին, որը հոլանդացիների համար ավարտվեց ցավալի պարտությամբ 3։1 հաշվով։ Իր առաջին գնդակն Ազգային հավաքականի կազմում կարողացել է խփել 1960 թ. հուլիսի 3-ին, երբ թիմը մրցում էր Սուրինամի ազգային հավաքականի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց հոլանդացիների հաղթանակով 4։3 հաշվով։ Իր վերջին հանդիպումն Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 1972 թ. օգոստոսի 30-ին, երբ թիմը մրցում էր Չեխոսլովակիայի ազգային հավաքականի հետ. հանդիպումն ավարտվեց հոլանդացիների հաղթանակով 2։1 հաշվով։ Ընդհանուր հաշվով Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 31 հանդիպում, հեղինակել 10 գնդակ։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Նիդերլանդների առաջնություն Գավաթի խաղարկություն Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 1956-1957 5 0 1 0 - - - - 6 0
1957-1958 19 4 - - 2 0 - - 21 4
1958-1959 7 3 5 4 - - - - 12 7
1959-1960 29 18 - - - - - - 29 18
1960-1961 33 9 7 3 4 1 - - 44 13
1961-1962 33 5 2 1 10 5 - - 45 11
1962-1963 28 5 2 0 2 1 - - 32 6
1963-1964 30 12 5 0 1 0 - - 36 12
1964-1965 29 11 1 0 - - - - 30 11
1965-1966 30 11 4 3 - - - - 34 14
1966-1967 34 24 5 3 6 3 - - 45 30
1967-1968 33 12 7 1 3 0 - - 43 13
1968-1969 32 13 3 2 13 5 - - 48 20
1969-1970 31 13 6 1 10 6 - - 47 20
1970-1971 31 16 6 1 9 1 - - 46 18
1971-1972 33 11 5 3 9 3 - - 47 17
1972-1973 26 9 1 0 3 1 4 0 34 10
Ընդհանուր 463 176 60 22 72 26 4 0 599 224

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1957, 1960, 1966, 1967, 1968, 1970, 1972, 1973

• Նիդերլանդների գավաթակիր - 1961, 1967, 1970, 1971, 1972

Չեմպիոնների Լիգայի գավաթակիր - 1971, 1972, 1973

Եվրոպայի սուպերգավաթակիր - 1973

• Միջմայրցամաքային գավաթի հաղթող - 1972

• Ինտերտոտոյի գավաթակիր - 1962

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ajax — Stormvogels 3:2» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
  3. «NOAD — Ajax 1:3» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շակ Սվարտ» հոդվածին։