Շալէ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շալէ, Ալպերի շվեյցարական հատվածում հանդիպող տներ են, փայտի և քարի շինանիւթերի համադրմամբ։ Համադրման նպատկն է՝ գետնամոտ հատվածում ապահովել ջրամեկուսացում, իսկ վերին հատվածում, որտեղ հասանելի չեն անձրևն ու ձյունը, ապահովել առավելագույն ջերմամեկուսացում՝ փայտի միջոցով, որի հետ ավելի հեշտ է աշխատել։

Շալէներն անպայման ունենում են բուխարիներ, և ջեռուցվում հիմնականում փայտով։ Քանի որ Ալպերը բարձրալեռնային գոտի է և ձմռան ընթացքում բավականին ցածր ջերմաստիճան է գրանցվում վառարան-բուխարիները լինում են երկուսը կամ մի քանիսը։ Շալէները փայտէ կառուցվածքի շնորհիվ օդափոխութեան կարիք չեն ունենում, և միաժամանակ փայտի ցածր ջերմափոխանցման շնորհիվ ապահովում են բարձր ջերմամեկուսացում։ Շալէները հիմնականում ունենում են մեկ մուտք, միջհարկային անցումները փայտէ աստիճոններով է կազմակերպվում։ Շալէն էկոլոգիապես մաքուր շինութիւն է, քանի որ բացի բնական շինանիւթերից այլ բան չի օգտագործվում։

Շինութեան կառուցվածքը[խմբագրել]

  • քարէ հիմք
  • 1-ին հարկ
    • հիմնովին կամ կիսով քարից պատրաստված, մնացեալը փայտե
    • ունենում է փոքրիկ լուսամուտներ
  • 2-րդ հարկ
    • հիմնականում փայտից պատրաստված
    • ունենում է պատշգամբ, որը նայում է հարավային կողմ
  • 3-րդ հարկ՝ ձեղնահարկ
    • հիմնականում փայտից
    • նախատեսված է լինում ննջասենյակներ համար