Շագանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շագանի
ուկրաիներեն՝ Шагани
Shagany Lagoon.jpg
Շագանի լիմանի ափը
Կոորդինատներ 45°43′00″ հս. լ. 29°52′00″ ավ. ե. / 45.716667° հս. լ. 29.866667° աե. ե.
Տեղագրություն Օդեսայի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
ԲԾՄ 0 մ
Երկարություն 9 կմ
Լայնություն 8 կմ
Ամենամեծ խորություն 2,4 մ
Աղիություն մոտ 18 ‰

Շագանի (ուկրաիներեն՝ Шагани), աղի ջրով լիման Սև ծովի ափեզրի մոտ, հաճախ անվանվում է լիճ։ Գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Իրենից ներկայացնում է բաց տիպի լիման, որը բաժանված է ծովից ոչ մեծ ավազաթմբով և պարբերաբար հաղորդակցվում է ծովի հետ։ Պարբերական ջրափոխանակության արդյունքում լիմանի ջրի աղիությունը նույնպիսինն է, ինչպես և Սև ծովինը (մոտ 18 ‰)։ Մակերևույթի մակերեսն է 70 կմ²։ Հաղորդակցվում է նաև Ալիբեյ լիմանի (լճի) հետ։ Շագանի լիմանի երկարությունը կազմում է 9 կմ, իսկ լայնությունը մոտ 8 կմ։

Լիմանում բնակվում են ավելին քան 20 տեսակի առավելապես ծովային տեսակի ձկներ։ Լիմանի ափերը հանդիսանում են տարբեր թռչունների բնադրման վայր։ Սասիկ  - Շագանի  - Ալիբեյ  - Բուրնաս համակարգը ներառված է միջազգային ջրա-ճահճային տարածքների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ցանկի մեջ։

Տես նաև[խմբագրել]