Այդպես են վարվում բոլորը
Այդպես են վարվում բոլորը, KV 588, (ամբողջական անունը՝ «Այդպես են վարվում բոլորը կամ Սիրահարների դպրոց», իտալերեն՝ Cosi fan tutte, ossia La scuola degli amanti), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած օպերա-բուֆֆա երկու գործողությամբ: Լիբրետոյի հեղինակ՝ Լորենցո դա Պոնտե: Առաջին ներկայացումը կայացել է 1790թ. հունվարի 26-ին Վիեննայի արքունական թատրոնում (Theater an der Burg)՝ արժանանալով ջերմ ընդունելության[1]: Սակայն 5 ներկայացումից հետո այն առժամանակ հանվել է խաղացանկից Ավստրիայի Յոզեֆ II կայսեր մահվան պատճառով: Սուգի ժամանակաշրջանն անցնելուց հետո կայացել է ևս 5 ներկայացում [1]: Ներկայումս, շնորհիվ այն հանգամանքի, որ օպերան պարունակում է Մոցարտի երբեվիցե ստեղծած առավել գեղեցիկ երաժշտությունը, այն երգահանի հաճախ բեմադրվող ստեղծագործություններից մեկն է:
Բովանդակություն |
[խմբագրել] Գործող անձիք
| Դերերգ | Ձայն | Առաջին ներկայացման դերաբաշխում, 1790թ. հունվարի 26 (դիրիժոր՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ) |
|---|---|---|
| Ֆիորդիլիջի, Տիկին Ֆերարա քաղաքից, Դորաբելլայի քույրը, ապրում է Նեապոլում | սոպրանո | Ադրիանա Ֆերարեզե |
| Դորաբելլա, Տիկին Ֆերարայից, Ֆիորդիլիջիի քույրը, ապրում է Նեապոլում | մեցցո-սոպրանո | Լուիզա Վիլնյով |
| Գուլիելմո, Ֆիորդիլիջիի սիրելին, զինվորական | բարիտոն | Ֆրանչեսկո Բենուչչի |
| Ֆերանդո, Դորաբելլայի սիրելին, զինվոր | տենոր | Վինչենցո Կալվեզի |
| Դեսպինա, սպասուհի | սոպրանո | Դորոթեա Բուսսանի |
| Դոն Ալֆոնսո, ծեր փիլիսոփա | բաս | Ֆրանչեսկո Բուսսանի |
| Երգչախումբ՝ զինվորներ, սպասավորներ, նավաստիներ | ||
[խմբագրել] Կարճ բովանդակություն
Օպերայի գործողությունները տեղի են ունենում Նեապոլ քաղաքում մոտ 1790թ.։
[խմբագրել] Առաջին գործողություն
- Տեսարան 1. Սրճարան
Նեապոլի սրճարաններից մեկում Ֆերնանդոն և Գուլիելմոն (երկու սպաներ) համոզվածություն են հայտնում, որ իրենց նշանածները (համապատասխանաբար` Դորաբելլան և Ֆիորդիլիջին) հավերժ հավատարիմ են լինելու իրենց նկատմամբ։ Դոն Ալֆոնսոն միանում է քննարկմանը և առաջարկում է նրանց գրազ առ այն, որ նա կարող է ապացուցել մեկ օրվա ընթացքում, որ ոչ Դորաբելլան և ոչ էլ Ֆիորդիլիջին ոչնչով չեն տարբերվոմ այլ կանանցից, ունեն նույն փոփոխայան բնավորությունը։ Ֆերնանդոն և Գուլիելմոն ընդունում են գրազը։ Պայմանները պարզ են. երկու սպաները պարտավոր են մոտակա օրը իրենց սիրելի կանանց փորձության ենթարկելու նպատակով անել այն ամենն, ինչ նրանց կկարգադրի դոն Ալֆոնսոն, ոչ մի դեքում չբացահայտելով նրանց գրազի առարկան։
- Տեսարան 2. Քույրերի առանձնատան սենյակ
- Տեսարան 3. Այգի
[խմբագրել] Երկրորդ գործողություն
- Տեսարան 1. Քույրերի ննջասենյակ
- Տեսարան 2. Այգի
- Տեսարան 3. Քույրերի առանձնատան սենյակ
- Տեսարան 4