Նվեր Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվեր Մնացականյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1957(1957-03-29) (67 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստամեկնաբան
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Շանթ հեռուստաընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
 Nver Mnatzakanyan Վիքիպահեստում

Նվեր Լյուդվիգի Մնացականյան (մարտի 29, 1957(1957-03-29), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և մեկնաբան։ Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1993-1998 թվականներին եղել է «Շիրակ» հեռուստաընկերության (Գյումրի) գլխավոր խմբագիր, վարել է «Կադրում և կադրից դուրս», «Հայացք հյուսիսից» հեղինակային հաղորդումները։ 1996-1998 թվականներին՝ «Շիրակի համայնապատկեր» վերլուծական հաղորդաշարի վարող (Հայաստանի ազգային հեռուստատեսություն1998-2011 թվականներին աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես լրագրող և մեկնաբան, վարել է «Հորիզոն» լրատվական ծրագրի հիմնական թողարկումը։ Եղել է «Հեռանկար», «Հայկական աշխարհ» հեղինակային[1] հաղորդումների վարող։ 2011-2016 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության հիմնական թողարկման հաղորդավարներից էր, նաև վարում էր հեղինակային «Հարցազրույց» ամենօրյա հաղորդաշարը։ 2018 թվականից աշխատում է www.1in.am լրատվական կայքում։

1999 թվականին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 7-ի ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի է ենթարկվել, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ[2]։ Իսկ ըստ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետազոտության՝ միջադեպը եղել է թյուրիմացության հետևանք. Նվեր Մնացականյանին բռնության ենթարկողը նրան շփոթել է մեկ այլ անձի հետ[3][փա՞ստ]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նվեր Մնացականյան. «Հարցազրույց» հաղորդման հեղինակ և վարող». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Հանկարծ պտտվեցին և սկսեցին խփել». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23–ին-ին.
  3. «Նվեր Մնացականյանին աղջկա հարցով են ծեծել, պատահաբար». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23–ին-ին.
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]