Նուցելիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նուցելիուս, սերմնավոր բույսերի սերմնաբողբոջի կենտրոնական մասը (կորիզը), համապատասխանում է պտերանմանների մեգասպորանգիումին։ Նուցելիուսի ներսում տարբերակվում է մեգասպորոցիտը, որի կորիզը բաժանվելով առաջացնում է 4 մեգասպոր]]ներ, որոնցից մեկը վերաճում է իգական գամետոֆիտի (մերկասերմերի առաջնային էնդոսպերմը և ծածկասերմերի սաղմնապարկը), իսկ մյուս երեքը մահանում են։ Որոշ ծաղկավոր բույսերի քառակորիզ բջիջը բաժանվում է 2 երկկորիզ բջիջների, կամ չի բաժանվում, իսկ գամետոֆիտն առաջանում է մեկ երկկորիզ (երկրորդը մահանում է) կամ ամբողջ քառակորիզ բջջից։ Սերմում պահպանված Նուցելիուսը կոչվում է պերիսպերմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 407