Նուրիել Ռուբինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրիել Ռուբինի
Nouriel Roubini 01.jpg
ԱԱՀ՝ Նուրիել Ռուբինի
Ծննդյան օր՝ մարտի 29, 1959
Ծննդավայր՝ Ստամբուլ

Նուրիել Ռուբինի (ծ. է 1959, մարտի 29), ամերիկյան տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, գլոբալ ֆինանսների գծով ազդեցիկ փորձագետ:

Ծնվել է Ստամբուլում` իրանական հրեաների ընտանիքում[1]: 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել են Թեհրան: Ավելի ուշ տեղափոխվել են Իսրայել:

1962-1983 թթ.-ին բնակվել է Միլանում, որտեղ նա սովորել է Բոկկոնի համալսարանում: Հետագայում Հարվարդյան համալսարանի ասպիրանտուրայում է սովորել: Տիրապետում է անգլերեն, իտալերեն, պարսկերեն և իվրիտ լեզուներին:

2004 թ.-ից Roubini Global Economics Monitor վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: Այժմ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական է :

Նուրիել Ռուբինիին Forbes–ը 2010 թ.-ի աշնանը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ[2]։ Նա դեռևս 2005-2006 թթ.-ին կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Աղբյուրներ [խմբագրել]

35px-P Economy.png
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն