Նոր օսմաններ (կազմակերպություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր օսմաններ
Տեսակկուսակցություն
Հիմնադրված1867

«Նոր օսմաններ», գաղտնի քաղաքական կազմակերպության՝ «Նոր օսմանների ընկերության» անդամները։ Ընկերությունը 1865 թվականին Կոստանդնու Պոլսում ստեղծել են երիտասարդ թուրք, մտավորականության ներկայացուցիչներ Շինասին, Նամըք Քեմալը» Ալի Սուավին, Զիա բեյը և Ռիշադ բեյը։ «Նոր օսմաններ»-ի նպատակն էր Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանումը, սահմանադրական միապետության ստեղծումը և այլն։ Կայսրությունը փլուզումից փրկելու միակ միջոցը «Նոր օսմաններ» գտնում էին կայսրության ոչ-թուրք ժողովուրդներին թուրքացնելու մեջ, կայսրության բոլոր ժողովուրդներին համարելով օսմանցիներ։ «Նոր օսմաններ» ձգտում էին թուրք, բռնապետության տակ հեծծող ժողովուրդներին հաշտեցնել իրենց իրավազուրկ վիճակի հետ, բռնի միջոցներով կասեցնել հայերի, բալկանյան ժողովուրդների, արաբների ազգային-ազատագրական շարժումը։ 1866 թվականին «Նոր օսմաններ» փորձեցին պալատական հեղաշրջում կատարել, բայց անհաջող։ 1876 թվականին նրանց հաջողվեց գահընկեց անել սուլթան Աբդուլ Ազիզին և նոր գահակալ Աբդոլլ Համիդ II-ին հարկադրել ընդունել «Նոր օսմաններ»-ի պարագլուխներից մեկի՝ Միդհաթ փաշայի կազմած առաջին սահմանադրությունը։ «Նոր օսմաններ»-ի անհետևողակաևությունից և անվճռականությունից օգտվելով, Աբդուլ Համիդ II-ը 1878 թվականին վերացրեց սահմանադրական վարչակարգը և ստեղծեց միահեծան բռնակալական իշխանություն։ «Նոր օսմաններ»-ի ղեկավարներից շատերը մահապատժի ենթարկվեցին, ոմանք փախան արտասահման։ «Նոր օսմաններ» Թուրքիայում սկզբնավորեցին թուրք, սանձարձակ ազգայնամոլությունը, որը դարձավ պանթյուրքիզմի՝ ծայրահեղ հետադեմ գաղափարախոսության հիմքը։ «Նոր օսմաններ»-ի քաղաքական և գաղափարական հետևորդները դարձան երիաթուրքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 373