Նոր ուղի (թերթ, Լոս Անջելես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)

«Նոր ուղի», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1935-1939 թվականներին, Լոս Անջելեսում։ Խմբագիր՝ Մ․ Մարտենց։ Նպատակն էր ամրապնդել կապը Կալիֆոռնիայի հայ հատվածի և Խորհրդային Հայաստանի միջև։

«Միջազգային լուրեր» բաժնում մշտապես քննադատել է ֆաշիզմի դրսևորումները՝ կոչ անելով ընդհանուր ճակատ կազմել դրա դեմ։

Զետեղել է նյութեր հայրենիքի տնտեսության, գիտության ու մշակույթի վերելքի, զարգացման հեռանկարների մասին։ Դրվատել է հայրենադարձությունը, այն համարել սփյուռքի հայության փրկության միակ գրավականը։ Գրական բաժնում տեղ են գտել հայ դասական և սովետական հեղինակների գործերը։ Որոշ նյութեր հրատարակվել են անգլերեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 372