Նոր գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր գիր
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1936
ԳրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Լուծարվել է1954

«Նոր գիր», գրականության և արվեստի ամսագիր (1939 թվականից՝ եռամսյա հանդես)։ Լույս է տեսել 1936-1954 թվականներին, Նյու Յորքում։ Խմբագիրներ՝ Անդրանիկ Անդրեասյան, Բենիամին Նուրիկյան։ Ներկայացրել է հայ գրականությունն ու արվեստը, տպագրել Հայաստանի և սփյուռքի գրողների ստեղծագործություններ։ Ունեցել է տեսական ոաումնասիրությունների բաժին։ Առանձին համարներ նվիրել է Կոմիտասին, Հակոբ Օշականին, նկարիչ Ս. Խաչատուրյանին։ Թարգմանաբար ներկայացրել է նաև էջեր համաշխարհային գրականությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։