Նոր Այնթապ (հանդես, Լիբանան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նոր Այնթապ», պատկերազարդ հանդես։ Ամերիկաբնակ (1982 թվականից՝ լիբանանաբնակ) այնթապցիների հայրենակցական միության հրատարակություն։ Լույս է տեսնում 1960 թվականից (ընդհատումներով), մինչև 1971 թվականը՝ «Հայ Անթեպ»։ Առաջին 6 համարները հրատարակվել են Բոստոնում (ԱՄՆ1962 թվականից լույս է ընծայվում Բեյրութում։ Խմբագիրներ՝ Գրիգոր Պողարյան, Երվանդ Պապայան, Վարդան եպիսկոպոս Տեմիրճյան, Լևոն Վարդան և Թորոս Թորանյան։ Լուսաբանում է հայ գաղթավայրերի կյանքը, Հայաստանի անցուդարձը, առանձնահատուկ տեղ հատկացնում Այնթապ ավանին ու նրա առօրյային։ Կատարում է արտատպումներ հայաստանյան մամուլից։ Ունի գրական-բանասիրական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։