Նորվեգական բանվորական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգական բանվորական կուսակցություն
նորվ.՝ Arbeidarpartiet
Изображение логотипа
Տեսակսոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Երկիր Նորվեգիա
ԱռաջնորդAnders Andersen?, Hans G. Jensen?, Christian Holtermann Knudsen?, Carl Jeppesen?, Ole Georg Gjøsteen?, Gustav A. Olsen-Berg?, Carl Jeppesen?, Ludvig Meyer?, Christian Holtermann Knudsen?, Christopher Hornsrud?, Oscar Nissen?, Christian Holtermann Knudsen?, Kyrre Grepp?, Էմիլ Սթանգ, Oscar Torp?, Էյնար Գերհարդսեն, Թրյուգվե Բրատելի, Reiulf Steen?, Գրու Հարլեմ Բրունթլան, Thorbjørn Jagland?, Ենս Սթոլթենբերգ և Jonas Gahr Støre?
Հիմնադրվածօգոստոսի 22, 1887
Գաղափարախոսությունսոցիալ-ժողովրդավարություն[1]
Քաղաքական հայացքձախակենտրոն
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբYoungstorget 2 A, 5th floor Օսլո
ԹերթArbeiderbladet
Միջազգային պատկանելությունԵվրոպական սոցիալիստների կուսակցություն, Կոմունիստական ինտերնացիոնալ, International Revolutionary Marxist Centre?, Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ, Սոցիալիստական ինտերնացիոնալ և Պրոգրեսիվ ալյանս
Կայքarbeiderpartiet.no
 Arbeiderpartiet Վիքիպահեստում
Կուսակցության գրասենյակն Օսլոյում

Բանվորական կուսակցություն (բուկմոլ՝ Arbeiderpartiet, նորվ.՝ Arbeidarpartiet, նախկինում՝ Նորվեգիայի բանվորական կուսակցություն [նորվ.՝ Det norske Arbeiderparti]), սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսացկություն[2][3] Նորվեգիայում։

հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Արենդալի համագումարում[4]։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի ստեղծմանը (1889)։ Առաջին սոցիալիստական ծրագիրն ընդունվել է 1891 թվականին։ Կուսակցության գործունեության սկզբնական շրջանից սկսած ղեկավարության քաղաքականության մեջ տեղ են գտել «ռեֆորմիստական ձգտումներ»։

1906—1911 թթ. կուսակցության ներսում ստեղծվեց ձախ խմբավորում, որը հատկապես ուժեղացավ Հոկտեմբերյան հեղափոխություն ներգործությամբ։ Կուսակցության 1918 թ. համագումարում ՆԲԿ ղեկավարությունն անցավ ձախ թևի ձեռքը (նախագահ՝ Կյուրե Գրեպպ1919 թվականին կուսակցությունը դարձավ Կոմունիստական ինտերնացիոնալի (Կոմինտերն) անդամ։ 1921 թ. կուսակցությունից ղուրս եկան աջ թևի կողմնակիցները՝ հիմնելով Նորվեգական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը (ՆՍԴԲԿ)։ 1922 թվականին ՆԲԿ-ում գլուխ անցան ցենտրիստները (Տրանմելի խումբ), որոնք սկսեցին դեմ արտահայտվել Կոմինտերնի կուրսի դեմ։ Այն ավարտվեց Կոմինտերնից ՆԲԿ-ի հեռացումով և կուսակցության նոր պառակտմամբ։ ՆԲԿ-ից դուրս եկան ձախ թևի ներկայացուցիչները, որոնք 1923 թվականին հիմնադրեցին Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը։ 1927 թվականին ՆԲԿ-ը և ՆՍԴԲԿ-ն ձուլվեցին՝ հանդես գալով որպես տիպիկ սոցիալ-ռոֆորմիստական կուսակցություն։ 1933 թվականին ՆԲԿ-ը նշանակալի հաղթանակի հասավ պառլամենտական ընտրություններում՝ 1935 թվականին դառնալով կառավարող կուսակցություն (1935—1945 թթ. երկրի պրեմիեր մինիստրն է եղել Յու․ Նյուգորսվոլը)։ Նացիստական Գերմանիայի կողմից երկրի օկուպացիայի տարիներին (1940—1945) ՆԲԿ անդամները մասնակցել են Նորվեգիայի դիմադրության շարժմանը։ 1940—1960-ական թվականների 2-րդ կեսին ՆԲԿ-ի կազմած կառավարությունները (ՆԲԿ նախագահ և պրեմիեր մինիստր՝ Էյնար Գերհարդսեն) իրականացրեցին մի շարք սոցիալական ռեֆորմներ։ 1961 թ. ՆԲԿ-ից հեռացավ ձախ սոցիալ-դեմոկրատների մի մասը՝ հիմնադրելով սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը։ 1965 թ. պառլամենտական ընտրություններում ՆԲԿ-ը զրկվեց պառլամենտական մեծամասնությունից։ 1973 թվականին ՆԲԿ-ը նորից պառակտվեց, դրանից անջատվեց օպոզիցիոն խումբը, որը հանդես էր գալիս կուսակցության ղեկավարության աջ կուրսի դեմ։ 2005-2013 թվականներին Ենս Սթոլթենբերգը, որպես «Կարմիր-կանաչ» կոալիցիայի ղեկավար, ստանձնել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://res.cloudinary.com/arbeiderpartiet/image/upload/fl_attachment:arbeiderpartiets-partiprogram-20172021-nynorsk/v1/ievv_filestore/43fb8ca07f6d4644b5bb3388a7444ea17ce6741d5d0845a2acf990c90fe0b434
  2. Christina Bergqvist (1999 թ․ հունվարի 1). Equal Democracies?: Gender and Politics in the Nordic Countries. Nordic Council of Ministers. էջ 320. ISBN 978-82-00-12799-4.
  3. David Arter (1999 թ․ փետրվարի 15). Scandinavian Politics Today. Manchester University Press. էջ 71. ISBN 978-0-7190-5133-3. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  4. Svennik Hoyer. «The Political Economy of the Norwegian Press» (PDF). Scandinavian Political Studies. Danish Royal Library: 85–141. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգական բանվորական կուսակցություն» հոդվածին։