Նորման Պոգսոն
| Նորման Պոգսոն | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Նորման Ռոբերտ Պոգսոն |
| Ծննդյան օր՝ | 23.03.1829 |
| Ծննդավայր՝ | Նոթինգհեմ |
| Վախճանի օր՝ | 23.06.1891 |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | անգլիացի |
| Աշխատանք՝ | Ռեդքլիֆի աստղադիտարան, Մադրասի աստղադիտարան |
Նորման Ռոբերտ Պոգսոն (անգլ.՝ Norman Robert Pogson, ծնվ. 1829 թ. մարտի 23, Նոթինգհեմ - մահ. 1891թ. հունիսի 23), անգլիացի աստղագետ:
18 տարեկան հասակում հաշվարկել է երկու գիսաստղերի ուղեծրերը: 1850-ից 1851 թվականները աշխատել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանում: 1851 թվականին դարձել է Ռեդքլիֆի աստղադիտարանի գիտաշխատող Օքսֆորդում, Անգլիա: 1860 թվականին տեղափոխվել է Մադրաս, Հնդկաստան, որտեղ զբաղեցրել է պետական աստղագետի պաշտոնը: Մադրասի աստղադիտարանում աշխատելիս հրատարակել է 11015 աստղերի կատալոգ: Ինչպես նաև այնտեղ հայտնաբերել է հինգ աստերոիդ և վեց փոփոխական աստղ:
Հատկապես հայտնի է իր այն դիտարկման շնորհիվ, ըստ որի տեսանելի աստղային մեծությունների համակարգում, որը ներդրվել էր հույն աստռղագետ Հիպարքոսի կողմից, առաջին մեծության աստղերը մոտ հարյուր անգամ պայծառ են, քան վեցերորդ մեծության աստղերը: 1856 թվականին Պոգսոնը առաջարկեց այսպիսի հարաբերությունը ընդունել որպես ստանդարտ, այսինքն տեսանելի աստղային մեծության ամեն մեկ աստիճան իջեցումը պայմանավորվում է պայծառության անկմամբ, որը հավասար է 100-ի հինգերորդ աստիճանի արմատին (կամ մոտ 2,512): Պոգսոնի հարաբերությունը դարձավ աստղերի մեծության գնահատման ստանդարտ ձև:
Պայծառության հարաբերությունը ներկայացված է հետևյալ բանաձևով`
որտեղ` m - աստղային մեծությունն է, իսկ L - լուսատվությունը 1 և 2 աստղերի համար:
1868 և 1871 թվականներին Պոգսոնը մասնակցել է հնդկական արշավախմբերի, որոնք դիտարկում էին արևի խավարումները:
Ընդամենը կյանքի ընթացքում Պոգսոնը հայտնաբերել է ութ աստերոիդ և 21 փոփոխական աստղ: Նա ղեկավարում էր Մադրասի աստղադիտարանը 30 տարվա ընթացքում, ընդհուպ մինչև մահը:
Ճանաչումը [խմբագրել]
- Աստերոիդ (1830) Պոգսոն:
- Խառնարան Պոգսոն Լուսնի վրա:
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Norman Robert Pogson — Irineu Gomes Varella (պորտ.)
- Magnitudes of Thirty-six of the Minor Planets for the first day of each month of the year 1857, N. Pogson, MNRAS 17 pp 12 1856 in which Pogson first introduced his magnitude system (անգ.)
