Նորավանք գիտակրթական հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորավանք գիտակրթական հիմնադրամ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Հիմնադրված2000 թ.
Նպատակներ
  • ռազմավարական հետազոտությունների և գիտակրթական գործունեության իրականացումը
  • Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբումը
  • մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը
  • տեղեկատվական ցանցի ստեղծումը և հրատարակչական գործունեության իրականացումը
  • գիտական սեմինարների, կոնֆերանսների, համաժողովների անցկացումը
Գլխադասային գրասենյակԵրևան, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 23/1
Հիմնադրամի տնօրենԳագիկ Հարությունյան
Կայքnoravank.am

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ ստեղծվել է 2000 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ։

Որպես ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կենտրոն՝ «Նորավանքը» ՀՀ առաջատար կազմակերպություններից է, որն աշխատում է արդի «ուղեղային կենտրոնների» ոճով։ «Նորավանքը» հրատարակում է «21-րդ ԴԱՐ» (հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համատեղ «Գլոբուս» ամսագրերը[1]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի նպատակներն են՝

  • ռազմավարական հետազոտությունների և գիտակրթական գործունեության իրականացումը
  • Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբումը
  • մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը
  • տեղեկատվական ցանցի ստեղծումը և հրատարակչական գործունեության իրականացումը
  • գիտական սեմինարների, կոնֆերանսների, համաժողովների անցկացումը

Կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ղեկավար ` Արեստակես Սիմավորյան) խնդիրն է ուսումնասիրել Սփյուռքի հայ համայնքները և մշակել հայկական հանրության համախմբման մեթոդները։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում Հայության մտավոր, տեղեկատվական, կազմակերպչական, տնտեսական և այլ հնարավորությունների բացահայտմանը, գնահատմանը և դրանց կիրառման արդյունավետության բարձրացման ուղիների վերհանմանը։ Հայագիտական կենտրոնն իր աշխատանքներն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության և այլ կառույցների հետ համագործակցելով։

Տեղեկատվական հետազոտությունների կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ (ղեկավար` Գագիկ Հարությունյան) աշխատակիցներն ուսումնասիրում են գլոբալ զարգացումները տեղեկատվական ոլորտում, Հայաստանի և հայկական հանրության տեղեկատվական անվտանգության խնդիրները։

Քաղաքական հետազոտությունների կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ կատարվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումների վերլուծություն՝ ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։

Ուսումնական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ (ղեկավար՝ Աննա Ժամակոչյան) կազմակերպում է հրատապ թեմաների շուրջ դասընթացներ և ամառային դպրոցներ։ Կենտրոնի նպատակն է Հայաստանի և հայկական հանրության տարբեր շրջանակներին ներկայացնել արդիական միջդիսցիպլինար բնույթ կրող պատկերացումները ազգային անվտանգության վերաբերյալ։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 23/1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]