Նորայր Ժամհարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամհարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Ժամհարյան
Ծնվել էմայիսի 22, 1949(1949-05-22) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդուդուկ և սրինգ
ԱշխատավայրԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Նորայր Ռուբենի Ժամհարյան (մայիսի 22, 1949(1949-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Ժամհարյանը ծնվել է 1949 թվականին։ Շվի նվագել է 15 տարեկան հասակից։ Նվագել է Գուրգեն Հովումյանի ղեկավարած Պիոներների քաղաքային պալատի փողային նվագախմբում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում և միանգամից հայտնվել տեխնիկումի ժողգործիքների անսամբլում։ Նվագախմբի ղեկավար Կարլեն Միրզոյանի միջնորդությամբ տեղափոխվել է Հայհամերգի նորաստեղծ անսամբլ, որի կազմում շրջագայել է բազմաթիվ երկրներով, այդ թվում Մավրիտանիա, Հնդկաստան ու Մադագասկար։ Հավասարապես տիրապետում է մի քանի գործիքների՝ շվի, դուդուկ, զուռնա, բլուլ։ 1981 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժին՝ Խաչատուր Ավետիսյանի դասարան։ Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է բլուլի կատարողական արվեստ։ Հետագայում դարձել է նորաստեղծ Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։

Շրջագայել է աշխարհի 39 երկրներում, դարձել է համամիութենական երաժշտական մրցանակների եռակի դափնեկիր։ 1986 թվականից ղեկավարել է Ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնում բացված «Կռունկ» պարային անսամբլի երաժշտական մասը։ 1999-2013 թվականներին եղել է Հայաստանի Ազգային նվագարանների երաժշտական դպրոցի տնօրենը։ Դասավանդում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։

Գրել է բազմաթիվ երգեր Ֆլորա Մարտիրոսյանի, Սուսաննա Սաֆարյանի, Համլետ Գևորգյանի, Արման Հովհաննիսյանի և այլ երգիչների համար։ 1979 թվականին ձայնագրվել է նաև «Ձորի Միրոն» գեղարվեստական ֆիլմում[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեփորահար Ռուբեն Ժամհարյանի որդին է։ Դուստրը երգիչ, պարուհի Թամարա Ժամհարյանն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. ԺԱՄՀԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Նորայր Ժամհարյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Թամարա Ժամհարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]