Նորաբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նորաբակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Գեղամասար Վարդենիս համայնք[1]
Հիմնադրված էՄ.թ.ա. XXX-րդ ըստ պեղումների վկայության թ.
Առաջին հիշատակումմոտ 1100 թվական
ԲԾՄ2100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն246 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նորաբակ (Հայաստան)##
Նորաբակ (Հայաստան)
Նորաբակ (Գեղարքունիքի մարզ)##
Նորաբակ (Գեղարքունիքի մարզ)

Նորաբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գնվում է Վարդենիս քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք։ Ընդգրկված է Գեղամասար համայնքում[3]։ Վերանվանվել է Նորաբակ 1991 թ. ապրիլի 3-ին[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաբակի մշտական բնակչությունը կազմել է 246, առկա բնակչությունը՝ 241 մարդ[5]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[6], այնուհետ` Ադրբեջանի Դաշքեսան քաղաքից բռնագաղթած հայերով[4]։ Նորաբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 379 մարդ [7]
1873 408 մարդ [7]
1897 447 մարդ [7]
1926 374 մարդ [8]
1939 562 մարդ [8]
1959 746 մարդ [8]
1970 1130 մարդ [8]
1979 1407 մարդ [8]
1989 68 մարդ [9]
2001 345 մարդ [8]
2011 246 մարդ [2]


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաբակ գյուղն առաջին անգամ բնակեցվել է 1000-ական թվականներին։ Բայց, կա նաև վարկած, որ գյուղը բնակեցվել է 5-րդ դարից։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաբակ բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ պետության կողմից հավառվել են 9 հուշարձաններ, որոնցից է գյուղի հարավային մասում՝ բարձունքին գտնվում է մ.թ.ա. 1-ից հազարամյակից մինչև 12-18 դարերով թվագրվող բնակատեղի, նույն տեղում գտնվող և 12-ից 18-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, գյուղից 1,5 կմ դեպի արևմուտք՝ գոմերի մոտ գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող գյուղատեղի, վերջինի հարավային կողմում և 15-ից 16-րդ դարերով թվագրվող խաչքար, գյուղատեղիի հյուսիսային մասում գտնվող և 16-ից 18-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, 16-ից 17-րդ դարերով թվագրվող տապանաքար, 1713 թվականով թվագրվող արձանագիր տապանաքար, արևմտյան կողմում 1990 թվականին տեղաբնակների կողմից կանգնեցված և 12-ից 13-րդ դարերով թվագրվող խաչքար, արևմտյան կողմում 1990 թվականին տեղաբնակների կողմից կանգնեցված և 16-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքար[10]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաբակն ունի միջնակարգ դպրոց[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. Գեղամասար համայնքի մասին տեղեկություններ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․11․2021թ․
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 15
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,0 7,1 7,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 150. — 184 p.
  9. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 4. — էջ 15.
  10. Հայաստանի կառավարության որոշում N 80, 9 հունվարի 2003 թ․, (արխիվացված 23․11․2021թ․):
  11. Գեղարքունիքի մարզի կրթական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում։