Նոտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոտարն, արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականցնող անձ է, որը պետության անունից, նրա սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ։

Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով։ Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը։

[խմբագրել] Տարբեր երկրներում

[խմբագրել] Հայաստան

Նոտարի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ գործունակ յուրաքանչյուր բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող քաղաքացի, որն չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում և նոտարի որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննություն։ Նա իր գործունեությանը զուգահեռ իրավունք չունի զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով