Նոնա Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնա Պողոսյան
Ծնվել էմարտի 6, 1962(1962-03-06)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՍառնաղբյուր, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1984)
ԱնդամակցությունՀԳՄ
Նոնա Պողոսյան Վիքիդարանում
 Nona Poghosyan Վիքիպահեստում

Նոնա Պողոսյան (մարտի 6, 1962(1962-03-06)[1], Սառնաղբյուր, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (2007): ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնա Պողոսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ 1969 թվականից տեղափոխվել է բնակության Արագածոտնի մարզի Պռոշյան ավան։ 1996 թվականից ապրում է Երևանում։ 1979 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ հրատարակվել է «Պիոներ կանչ» թերթում՝ ներկայացնելով մանկական բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` էլեկտրոնիկայի ինժեներ որակավորմամբ։ 1985-1988 թվականներին աշխատել է Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես էլեկտրոնիկայի ինժեներ։ 1987 թվականին ավարտել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացի գերմաներենի բաժինը։ 1995 թվականին ավարտել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի Վերիֆիկացիոն կենտրոնի գերմաներեն լեզվի 6-ամսյա դասընթացը[2], 2017 թվականին՝ Միացյալ Թագավորության Պաշտպանական ակադեմիայի լեզուների և մշակույթի պաշտպանական կենտրոնի անգլերեն լեզվի բազային դասընթացը։

2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[3]։

1993 թվականից ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ է[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1993 թվականներին, որպես լրագրող, թղթակցել է տարբեր լրագրերի և ամսագրերի, այդ թվում՝ «Գործարար աշխարհ» շաբաթաթերթին։ 1992 թվականին «Ուրբաթ» շաբաթաթերթում տպագրվել է Պողոսյանի «Տեր, փրկիր դու քաղաքն այս ծեր» պոեմը, այնուհետև լույս է տեսել «Ձյունե աղոթք» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 2006 թվականին լույս է տեսել երկրորդ` «Միջօրեի ոտնաձայները» բանաստեղծական ժողովածուն, 2010 թվականին՝ երրորդ «Անսրբագիր ներկայություն» բանաստեղծական ժողովածուն, 2014 թվականին՝ չորրորդ «Ապրելու կանխավարկած» բանաստեղծական ժողովածուն, 2017 թվականին`հինգերորդ և վեցերորդ «Պատերազմապատ տարածքներ» և «Ժամկետանց լռություն» բանաստեղծական երկժողովածուն[5], 2018 թվականին՝ յոթերորդ «Կորստի խճաքարեր» բանաստեղծական ժողովածուն։ Պողոսյանի բանաստեղծական շարքերը թարգմանվել են պարսկերեն, գերմաներեն։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին «Անտարես» հրատարակչության հայտարարած «Արձակ -2013» մրցույթում «Կանգ առ» պատմվածքն արժանացել է «World Vision Armenia»-ի մրցանակին`անապահով երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու համար։
  • 2015 թվականին «Սահման» բանաստեղծական շարքի համար արժանացել է Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի խրախուսական մրցանակին։
  • 2018 թվականին «Չկրակված փամփուշտներ» բանաստեղծական շարքի համար արժանացել է Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի առաջին մրցանակին։
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մեդալներ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորստի խճաքարեր, 2018։ ISBN 978-9939-77-001-7[6]
  • Ժամկետանց լռություն, 2017։
  • Պատերազմապատ տարածքներ, 2017։
  • Ապրելու կանխավարկած, 2014։ ISBN 978-9939-60-243-1
  • Անստորագիր ներկայություն, Երևան, 2010։
  • Միջօրեի ոտնաձայները, Երևան, 2006։
  • Ձյունե աղոթք, Երևան, 1992։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://wua.am/en/poghosyan-nona/
  2. «Jak podanie ręki» («Որպես ձեռքսեղմում») հայերեն-լեհերեն երկլեզու անթոլոգիա։ Երևան։ 2016։
  3. Նոնա Պողոսյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  4. «Նոնա Պողոսյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  5. «Գրադարակ. Նոնա Պողոսյան». www.1tv.am. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  6. Պողոսյան, Նոնա (2018). Ավանեսյան, Արմեն (ed.). Կորստի խճաքարեր։ Ձոներգեր. Երևան: Արմավ. ISBN 9789939770017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]