Նոյեմզար Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյեմզար Եղիազարյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1914(1914-11-15)[1] (109 տարեկան)
ԾննդավայրԱստվածաշեն, Գյուրփընար, Վանի մարզ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղատնտեսության աշխատող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]
և Լենինի շքանշան

Նոյեմզար Մանուկի Եղիազարյան (նոյեմբերի 15, 1914 - ?), Հայկական ԽՍՀ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսության օղակավարուհի, «գյուղատնտեսության առաջավոր», Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ ԽՄԿԿ անդամ (1960)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին, փրկվելով կոտորածից, Եղիազարյանների ընտանիքը հանգրվանում է Իրաքում։ 1921 թվականին տեղափոխվում են Հայաստան, բնակություն հաստատում Արտաշատի շրջանում։ 1932 թվականին Նոյեմզարն ամուսնանում է քաղցրաշենցի Տաճատ Եղիազարյանի հետ։ Ամուսինը զոհվում է 1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում։ 1946 թվականին բարձր բերք աճեցնելու համար մասնակցում է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին[2]։

Հերոսի կոչման է արժանացել 1960 թվականին, 35 հա բամբակենու ցանքատարածության յուրաքանչյուր հա-ից 61 ց բամբակի հումք, իսկ 15 հա խաղողի այգու յուրաքանչյուր հա-ից 283 ց միջին բերք ստանալու համար։ 1960 թվականին դարձել է ԽՍՀՄ V գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Դեպուտատության մեր թեկնածուն՝ Նոյեմ Մանուկի Եղիազարյան» (PDF). Արարատ. 1958 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 505