Նոել Բաքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոել Բաքսթոն

Նոել Բաքսթոն (անգլ.՝ Noel Edward Noel-Buxton, 1st Baron Noel-Buxton, 1869 թ. հունվարի 91948 թ. սեպտեմբերի 12), անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ։ 1910 թ.-ից՝ խորհրդարանի անդամ լեյբորիստական կուսակցությունից։ Եղել է Բրիտանա-հայկական կոմիտեի անդամ։ 1913 թ.-ին եղբոր՝ Հ. Բաքսթոնի հետ ճանապարհորդել է Հայաստանում։

1914 թ.-ին լույս է տեսել նրանց՝ «Ճանապարհորդություն և քաղաքականությունը Հայաստանում» գիրքը։ Բաքսթոնը անհրաժեշտ է համարել օգտագործել հայերի ողբերգությունը՝ ապահովելու պատերազմի ընթացքում դաշնակիցների համար ԱՄՆ-ի աջակցությունը։

1922 թ.-ին կառավարությունից պահանջել է Լոզանի կոնֆերանսում պայմանավորվել տերությունների, ինչպես նաև Խորհրդային Ոուսաստանի հետ Արևմտյան Հայաստանը հայերին վերադարձնելու անհրաժեշտության մասին։

Երկեր[խմբագրել]

  • The Russians in Armenia, "Nineteenth Century", 1919, v. 74;
  • Travel and Poliics in Armenia, L, 1914 (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png