Նոբուկո Իմեյ
Նոբուկո Իմաիան (անգլերեն՝ Nobuko Imai, ճապոներեն՝ 今井信子) ճապոնացի հանրահայտ ալտահարուհի է: Նա ծնվել է 1943 թվականի մարտի 18-ին Տոկիոյում:
Կյանքը [խմբագրել]
Սկզբում սովորում է Տոհոյի երաժշտական դպրոցում, այնուհետև վարպետանում է Յեյլի համալսարանում և Ջուլլիարդի դպրոցում: Գրավելով Ժնևի և Մյունխենի մրցույթների առաջին մրցանակները նա սկսում է իր սոլո կարիերան 1969 թվականից: Այժմ Իմաին տալիս է վարպետության դասեր, դասավանդում է միաժամանակ տարբեր կոնսերվատորիաներում: Նա տարվա մեջ մի քանի անգամ վերադառնում է Ճապոնիա և այնտեղ մասնակցում է տարբեր մրցույթների, որպես ժյուրի:
Նա ելույթ է ունեցել աշխարի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Վիեննայի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոնդոնիկ Սիմֆոնիկ Նվագախումբ, Ստոկհոլմի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Չիկագոյի սիմֆոնիկ Նվագախումբ, Բոստոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, Ռադիո Ֆրանսի Ֆիլհարմինիկ Նվագախումբ և այլն:
Որպես կամերային երաժշտության կատարող հանդես է եկել Իսահակ Շտերնի, Իթցակ Պերլմանի, Գիդոն Կրեմերի, Յո-Յո Մայի և այլ կատարողների հետ: Նոբուկո Իմաիան նվագում է 1690 թվականի Անդրեա Գվարներիի պատրաստած ալտը: