Նշան Պագալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Պագալյան
Ծնվել է1872
ԾննդավայրՏիգրանակերտ
Մահացել է1915
Մահվան վայրԽնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Նշան Հովսեփ Պագ(գ) ալյան (1872, Տիգրանակերտ - 1915, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Տիգրանակերտում՝ հայ առաքելական ընտանիքում։

Ավարտել է Այնթապ քոլեջը և ստացել «պսա­կա­վոր ար­վես­տից» վկայական։ 1914 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է ՀՅԴ անդամ։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և Խնուսի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել։ Բուժելով և խնամելով հիվանդանոցի զինվորներին, հատուկ հոգատարություն է ցուցաբերել հայերին, ինչը թուրք բժշկապետին դուր չի եկել։ 1915 թվականին սպանվել է իր պաշտոնակից բժշկապետի կողմից Խնուսում, 43 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ.Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940),

Իսթանպուլ, 1940։

  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վ., Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Ե., 1990։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազ­դակ”, 01-11-2012։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։