Նշան Ղոնջեգյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Ղոնջեգյուլյան
Ծնվել է1882(1882)
ԾննդավայրԲինկյան
Մահացել է1915(1915)
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ՊաշտոնԱզ­գա­յին կենտ­րո­նա­կան վար­չու­թյան Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ան­դամ

Նշան Ղոնջեգյուլյան ((Ղոնչեգյուլյան, Գոնջագյուլյան), 1882, Բինկյան - 1915), հայ բժիշկ, ատամնաբույժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 թվականին, Սեբաստիայի նահանգի Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Բինկյան գյուղում։

Ատամնաբուժական կրթություն է ունեցել։ Հաստատվել է Սեբաստիայում և ատամնաբույժ աշխատել։ Եղել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։

Սպանվել է 1915 թվականին, Սեբաստիայից դուրս՝ 33 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։