Նշանակետ գին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նշանակետ գին (անգլ.` target price), որոշակի ապրանքների այն գինը, որին շուկայի կառավարիչները նպատակ ունեն հասնելու։

Կապված է միջամտության գնի հետ։

Սահմանվում է ըստ գյուղատնեսական հաշվարկման հաստատագրված միավորների, որոնք վերածվում են տարբեր երկրների արժույթների` կիրառելով փոխանակման ճշգրտվող դրույքներ, որոնք հայտնի են որպես «ճշգրտվող դրույքներ»։ Երբ նշանակետ գները սահմանվում են համաշխարհային գների ընդհանուր մակարդակից բարձր, կիրառվում է Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների գյուղատնտեսական ապրանքների հարկման համակարգ։ Եվրամությունը սահմանել է գների սատարման համակարգ` հիմնված միջամտության մի շարք գների վրա, որոնք մի փոքր ցածր են նշանակետ գներից։ Եթե առաջարկն ավելի մեծ է, քան պահանջվում է նշանակետ գնով շուկայում վաճառելու համար, ապա Եվրամիությունը հավելյալ առաջարկը գնում է միջամտության գնով` կանխելով գերարտադրության պատճառով գների ընդհանուր մակարդակի անկումը, որը բնականոն ձևով տեղի կունենար ազատ շուկայում։

Գրականություն[խմբագրել]

  • Փիթեր Քոլին // Դրամագործության և դրամամիջոցների բառարան (Dictionary of Banking and Finance) // Երևան: Գիտանք հրատարակչություն, 2001. — 288 էջ.

Արտաքին հղումներ[խմբագրել]