Նյու Յորքի ավազակախմբերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի ավազակախմբերը
Gangs of New York
Ֆիլմի պոստերը
Ամերիկան ծնվել է փողոցների վրա
Ժանր դրամա
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Իտալիա
Թվական 2002
Ռեժիսոր Մարտին Սկորսեզե
Պրոդյուսեր Ալբերտո Գրիմալդի
Հարվի Վեինշտեյն
Սցենարիստ(ներ) Ջեյ Կոքս
Սթիվեն Զաիլիան
Քենեթ Լոգերեն
Դերակատարներ Լեոնարդո ԴիԿապրիո
Դանիել Դեյ-Լյուիս
Օպերատոր Մայքլ Բալհաուս
Երաժշտություն Հովարդ Շոր
Ընկերություն Miramax Films
Initial Groups
Տևողություն 166 րոպե
Բյուջե $97,000,000
Շահույթ $193,000,000
description

Նյու Յորքի ավազակախմբերը (անգլ.՝ Gangs of New York), 2002 թ նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, իսկ սցենարիստներն են Ջեյ Կոքսը, Սթիվեն Զաիլիանը և Քենեթ Լոգերենը: Ֆիլմը հիմնված է 1928 գրված Հերբերտ Օսբերի գեղարվեստական գրքի վրա: Այն նկարահանվել է Չինեչիտա Ստուդիայում, Հռոմում, և առաջադրվել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև 10 «Օսկարի»:

Բովանդակություն

Սյուժե [խմբագրել]

1846 թվականին, Ներքին Մանհեթենում, «Հինգ Փողոցներ» շրջանում, տեղի է ունենում ճակատամարտ ամերիկացի «բնիկների» և իռլանդացի կաթոլիկ գաղթականների ավազակախմբերի միջև։ Մարտի ընթացքում «բնիկների» ղեկավար Բիլլ «Մսագործ» Քատտինգը (Դանիել Դեյ-Լյուիս) սպանում է իռլանդացիների «Սատկած ճագարներ» ավազակախմբի առաջնորդ քահանա Վալլոնին (Լիամ Նիսոն)` նրա որդու ներկայությամբ: Վալլոնի որդին, Ամստերդամը (Լեոնարդո ԴիԿապրիո) ուղղարկվում է ուղղիչ հիմնարկ:

Տասնվեց տարի անց նա վերադառնում է «Հինգ փողոցների» շրջան` ցանկանալով վրեժ լուծել իր հոր մահվան համար: Նա շուտով հասկանում է, որ միայնակ դա անել չի կարող, քանի որ Քատտինգին հասնելը այդքան էլ հեշտ չէ: Պատահաբար նա հանդիպում է իր հին ընկերոջը` Ջոննի Սիրոկկոին (Հենրի Թոմաս): Ջոննիի օգնությամբ էլ նա մտնում է Բիլլի ավազկախումբ և ժամանակի ընթացքում վստահություն է ձեռք բերում նրա մոտ։ Նա իմանում է, որ ամեն տարի Բիլլը նշում է բնիկների հաղթանակի օրը:

Այսպիսով Ամստերդամը հնարավորություն է ստանում սառնասրտորեն սպանել Քատտինգին, սակայն որոշում է դա անել բոլորի ներկայությանբ, բնիկների հաղթանակի տոնակատարության օրը: Սակայն Ջոննին մատնում է նրան և մահափորձը ձախոխվում է: Բիլլը բոլորի աչքի առաջ նրան դնում է սեղանի վրա և ծեծում, սակայն չի սպանում, որ ապրի ամոթով: Այդ ամենից հետո, հազիվ փրկված Ամստերդամը որոշում է համախմբել իռլանդական ավազակախմբերը և մարտահրավեր նետել Բիլլին: Մարտը տեղի է ունենում Պարադիս հրապարակում: Մարտից առաջ հրապարակը գնդակոծվում է և կորչում փոշու մեջ։ Բիլլը և Ամստերդամը մի քանի անգամ վիրավորում են իրար: Երբ մարտը վերջանում է Բիլլը տեսնում է, որ ծանր վիրավոր է։ Նա ասում է՝ «Փառք Աստծո, մեռնում եմ ինչպես ամերիկացի», որից հետո Ամստերդամը դանակով սպանում է նրան։Բիլլի մարմինը թաղվում է Բրուքլինում, քահանա Վալլոնի գերեզմանի մոտ:

Դերակատարներ [խմբագրել]

Դերասան Դեր
Լեոնարդո ԴիԿապրիո Ամստերդամ Վալլոն
Դանիել Դեյ-Լյուիս Ուիլիամ Քատտինգ
Քեմերոն Դիազ Ջեննի Էվերդին
Հենրի Թոմաս Ջոննի Սիրոկկո
Ջիմ Բրոդբենտ Ուիլիամ Թվիդ
Բրենդան Գլինսոն Ուոլթեր ՄակԳին
Ջոն Ռեյլի Ջեք Մալրենի
Լիամ Նիսոն քահանա Վալլոն

Մրցանակներ [խմբագրել]

Ներկայացվել է Օսկարի (2002) հետևալ անվանակարգերում:

Ոսկե Գլոբուս (2002):

  • Լավագույն ռեժիսոր (հաղթող) — Մարտին Սկորսեզե
  • Լավագույն երգ (հաղթող) — The Hands That Built America
  • Լավագույն ֆիլմ (դրամա) (նոմինացիա)
  • Տղամարդու լավագույն դեր (նոմինացիա)
  • Կնոջ երկրորդ պլանի դեր (նոմինացիա)

BAFTA (2002):

Արտաքին հղումներ [խմբագրել]