Նյորդլինգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նյորդլինգեն
Nördlingen
2009-04-18-noerdlingen-rr-14.jpg
48°51′00″ հս. լ. 10°30′00″ ավ. ե. / 48.85° հս. լ. 10.5° աե. ե.
Երկիր Գերմանիա Գերմանիա
Հող Բավարիա
Օբերբուրգոմիստր Հերման Ֆաուլ
Մակերես 68,10 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 441 մ
Խոսվող լեզուներ գերմաներեն
Բնակչություն 19 023 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +49 9081
Փոստային ինդեքս 86720
Ավտոմոբիլային կոդ DON (до 1972: NÖ)
Պաշտոնական կայք www.noerdlingen.de
##Նյորդլինգեն (Գերմանիա)
Red pog.png
##Նյորդլինգեն (Բավարիա)
Red pog.png
Նորդլինգենը մոտ 1650 թվականին
Նյորդլինգենի կայարան

Նյորդլինգեն (գերմ.՝ Nördlingen), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն։ Գտնվում է Բավարիա հողում։

Ենթարկվում է Շվաբիա վարչական շրջանին։ Ընդգրկված է Դոնաու֊Ռիս շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 19 023 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով[1])։ Զբաղեցնում է 68,10 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 7 79 194։

Քաղաքը տեղակայված է Նորդլինգենյան Ռիս հովտի կենտրոնում, որև ձևավորվել է երկնաքարի անկման հետևանքով։ Նյորդլինգենը նաև եղել է երկու պատերազմների ռազմաճակատ՝ Երեքհարյուրամյա պատերազմի ժամանակ։

Այսօր սա Գերմանիայի այն երեք քաղաքներից մեկն է, որտեղ ամբողջովին պահպանվել են քաղաքային պարիսպները (մյուս երկու քաղաքներն են Տաուբերի Ռոտենբուրգը և Դինքելսբյուլը)։

Քաղաքում կան թանգարաններ, ինչպիսիք են Բավարիայի երկաթուղային թանգարանը, Քաղաքային թանգարան, Քաղաքային պարիսպների թանգարան (գերմ.՝ Stadtmauermuseum) և ուրիշներ։

Նյորդլինգենը այն առաջին բողոքական քաղաքներից մեկն էր, որն իր մասնակցությունն էր ունեցել 1529 թ. Շպեյերի բողոքական ակցիաներին։ 1802 թվականին Նյորդլինգենը մտնելով Բավարիայի կազմում՝ դադարեց լինել կայսերական ազատ քաղաք։

Նորդլինգենում ծնված անձինք[խմբագրել]

  • Ռոբերտ Բեյշլագ (1838—1903) — գերմանացի գեղանկարիչ։
  • Գերդ Մյուլեր — գերմանացի ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։


Քաղաքի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել]