Նիշտադտի հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիշտադտի հաշտություն
NystatIngria.png
սահմանների փոփոխությունների քարտեզ ըստ Նիշտադտի հաշտության։ Դեղին գույնի ցույց են տրված Շվեդիայի սահմանները պատերազմից առաջ, մուգ կանաչ - Ռուսաստանի, դիպչած տարածքը զիջել է Ռուսաստանին համաձայն պայմանագրի
Պայմանագրի տիպ խաղաղության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1721 թ. օգոստոսի 30
Նիշտադտ, այժմ Ֆինլանդիա
Կողմեր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Շվեդիա Շվեդիա

Wikisource-logo.svg Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Ништадтский мирный договор

Նիշտադտի հաշտություն, կնքվել է Ռուսաստանի և Շվեդիայի միջև Նիշտադտ (Ֆինլանդիա) քաղաքում, 1721 թ. օգոստոսի 30-ին, Հյուսիսային պատերազմից հետո։ Պայմանագրով Ռուսաստանին անցան Լիֆլանդիան, Էստլանդիան, Ինգերմանլանդիան (Իժորյան երկիրը), Կարելիայի մի մասը, էզել, Դագո կղզիները և այլ տարածքներ Վիբորգից մինչև կուրլանդական սահմանը։ Ռուսաստանը Շվեդիային վերադարձրեց Ֆինլանդիան (որ գրավել էին ռուսական զորքերը), տվեց դրամական հատուցում, վերականգնվեց երկու երկրների առևտուրը։ Նիշտադտի հաշտությունը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր․ այն ամրապնդեց Ռուսաստանի ելքը դեպի Բալթիկ ծով, նպաստեց Ռուսաստանի արևելյան քաղաքականության աշխուժացմանը։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png