Նինվեի գրավում
Մ.թ.ա. 612 մայիս – Նինվեի գրավումը Կիաքսար արքայի գլխավորած Մարական (մոտ 40.000), Պարույր Սկայորդու գլխավորած Արմենիի (մոտ 50.000, մոտ 100 մարտակառք), Կյուրոս I-ի գլխավորած Աքեմենյան (մոտ 30.000, մոտ 100 մարտակառք) և Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի (մոտ 50.000, մոտ 500 մարտակառք) թագավորությունների միացյալ բանակը ճամբարեց Կորճայքի լեռներում և պատրաստվեց շարժվել Նինվեի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին` Սինշարիշկու արքայի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 120.000, մոտ 1.200 մարտակառք) քաղաքի մոտ ամուր պաշտպանական դիրքեր գրավեց և պատրաստվեց դիմադրության:
- I փուլ – Դաշնակիցների բանակը շարժվեց դեպի հարավ և երեք անգամ հարձակվեց թշնամու վրա: Սակայն համառ մարտից
հետո թշնամուն ոչ միայն հաջողվեց ետ մղել հարձակվողներին ելման դիրքեր, այլև անցնել հակահարձակման ու գրավել դաշնակից ուժերի ճամբարը:
- II փուլ – Կորուստներ կրած դաշնակիցներին մարերի հրավերով միացան սկյութերը (մոտ 60.000): Դրանից հետո
դաշնակիցների բանակը գիշերային հարձակում կազմակերպեց հաղթական օրից անհոգ դարձած, զգուշությունը կորցրած և կերուխումի տրված Ասորեստանի բանակի վրա ու ծանր պարտության մատնեց: Թշնամու ջախջախված բանակի մի մասը դժվարությամբ ապաստանեց քաղաքում, իսկ Աշշուրուբալիտ զորավարի գլխավորած մյուս և ավելի մեծաթիվ մասը նահանջեց դեպի հյուսիս-արևմուտք:
- III փուլ – Հաջորդ օրը թշնամին արտագրոհ կազմակերպեց քաղաքի պաշարումը սկսած դաշնակիցների բանակի առաջապահի
վրա, սակայն որևէ արդյունքի չհասավ:
- IV փուլ – Մյուս օրը թշնամին մեկ այլ կողմից արտագրոհ իրականացրեց, բայց դա ևս ետ մղվեց:
Հայերը կորցրին մոտ 5.000, դաշնակիցները` մոտ 20.000, թշնամին` մոտ 60.000 զինվոր: