Նինա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա Աղաջանյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1889[1]
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1974(1974-12-27) (85 տարեկան) կամ դեկտեմբերի 14, 1974(1974-12-14)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԵրկերBattleship Potemkin?[3]
Մասնագիտությունկինոսցենարիստ, հասարակական գործիչ, դասախոս, հեղափոխական և սցենարիստ
ԱշխատավայրՌաբոտնիցա[1], Soiuzdetfilm?[2], Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[1], Մոսֆիլմ[2] և Mezhrabpom-Film?[2]
ԱմուսինԿիրիլ Շուտկո
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Նինա (Նունե) Փինարդոսի Աղաջանյան (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1889[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1974(1974-12-27) կամ դեկտեմբերի 14, 1974(1974-12-14)[2], ԽՍՀՄ), հայազգի խորհրդային կուսակցական գործիչ, կինոսցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1889 թվականի հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ Հաճախել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներին։ Անլեգալ կուսակցական աշխատանք է տարել Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո-Վոզնեսենսկում, Պետերբուրգում։ 1914-1915 թվականներին եղել է Պետերբուրգի Վիբորգյան կուսակցական կոմիտեի անդամ, 1914 թվականին՝ «Ռաբոտնիցա» ամսագրի պատմական քարտուղար։

Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է, աքսորվել։ 1911-1916 թվականների հեղափոխական գործունեության համար բանտարկվել և աքսորվել է։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին. եղել է Պետերբուրգի և վիբորգի կուսակցական կոմիտեների անդամ, Պետրոգրադի խորհրդի Վիբորգի շրջանի պատգամավոր։ 1918–1919 թվականներին աշխատել է ընդհատակում՝ Նովորոսիյսկում և Դոնի Ռոստովում, սպիտակգվարդիական զորքերի թիկունքում։ 1919 թվականին՝ ՌԿԿ(բ)-ի Դոնի ընդհատակյա մարզկոմի անդամ։ 1921-1922 թվականներին աշխատել է Պրագայի, 1934-1938 թվականներին Ռիգայի սովետական դեսպանատներում[4]։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում աշխատել է 1924 թվականից։ 1945-1952 թվականներին դասավանդել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։ Աղաջանովայի սցենարով Սերգեյ էյզենշտեյնը 1925 թվականին նկարահանել է «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը։ Գրել է նաև «Սպիտակների թիկունքում» (1925), «Կրասնայա Պրեսնյա» (1926), «Նավաստի Իվան Դալայը» (1929), «Դասալիք» (1933) կինոնկարների սցենարները։

1945-1952 թվականներին սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում[4]։

  • «Պոտյոմկին» զրահանավը», 1925
  • «Սպիտակների մոտ` թիկունքում», 1925
  • «Կրասնայա Պրեսնյա», 1926
  • «Նավաստի Իվան Գալայը», 1929
  • «Դասալիք», 1933

Մեջբերումներ Նինա Աղաջանովայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հիմա հիանում եմ այն մանկավարժական տակտով, որով Նինա Ֆերդինանդովնան զրուցում էր անսահման տարբեր մասշտաբի տեր ուսանողների հետ։ Նրա ցանկացած, երբեմն բավական խիստ դիտողությունները չէին սպանում, այլ բարձրացնում էին բոլորին, ում հետ նա շփվում էր որպես մանկավարժ և խորհրդատու։
- Վլադիմիր Ռազումնի[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://wfpp.cdrs.columbia.edu/pioneer/nina-agadzhanova-shutko/
  3. Большая советская энциклопедия (ռուս.) / под ред. О. Ю. Шмидт — 1 — М.: Акционерное общество «Советская энциклопедия», 1920.
  4. 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. ՆՈՒՆԵՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247