Նիկողայոս Քոթանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Քոթանջյան
Ի ծնեՆիկողայոս Գարեգինի Քոթանջյան
Ծնվել է1928 մարտի 15
ԾննդավայրԿիրովաբադ
Վախճանվել էհունվարի 9, 2013(2013-01-09) (տարիքը 84)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1957)
Մասնագիտություննկարիչ
Նիկողայոս Քոթանջյան Վիքիդարանում

Նիկողայոս Գարեգինի Քոթանջյան (մարտի 15, 1928(1928-03-15), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, արվեստաբան։ Արվեստագիտության թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կիրովաբադի նկարչական դպրոցում։ 1946 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1954 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։ Նիկողայոս Քոթանջյանը եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, միջնադարյան հայկական գեղանկարչությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գարուն»
  • «Մայրություն»
  • «Գազամուղի շինարարությունում»
  • «Աղջկա դիմանկար»
  • «Վերադարձ Հաղթանակի զբոսայգուց»
  • «Աղջիկը սև զգեստով»
  • «Ուրախ օր»
  • «Արագիլներ»
  • «Ծուղրուտի ավետարան» գիրք (2009, հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն)։ Գիրքը վաղ միջնադարյան հայկական գեղանկարչության առաջին գիտական ուսումնասիրությունն է և ձեռագիր Ավետարանի ամենահին նմուշներից մեկը։ Գիտական աշխատության չորս գլուխներում հեղինակն ընթերցողին է ներկայացրել գեղագրության ու մանրանկարչության յուրահատկությունները, ինչպես նաև մագաղաթից թղթին անցումային փուլը[3]։

Նկարազարդել է Ղազարոս Աղայանի հեքիաթները։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Р. Дрампян, Николай Котанджян (Буклет). Ереван, 1971 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]